Գ. Ծառուկյանը բոլորին զգուշացրել էր, բացի սպորտի նախարարից
«Հրապարակը» գրել է. «Սարդարապատում տոնական հանդիսությունից հետո իշխանական էլիտան, ինչպես միշտ, ճաշել է «Վարդավառ» ռեստորանային համալիրում: Հանդիսության թամադան եղել է Ազատ Գասպարյանը: ԲՀԿ բոլոր նախարարները, բացի սպորտի նախարար Արթուր Պետրոսյանից, ներկա են եղել: Ավելին` նրանք ակտիվ «դվիժենի»-բանակցությունների մեջ են եղել ոչ միայն Սերժ Սարգսյանի անվտանգության պետ Վաչոյի, այլև կոլեգա-ՀՀԿ-ականների հետ: Վերջիններիս պատմել են, որ թերթերից են իմացել, որ իրենք այլևս կոալիցիայում չեն, որ իրենցից ոմանց, հայտարարությանը նախորդող օրերին, Գագիկ Ծառուկյանը կանչել-ասել է` կոալիցիա ենք կազմելու, դուք էլ մնում եք ձեր պոստերում, բացի սպորտի նախարարից: Ու հիմա չեն հասկանում, թե վերջին օրվա ընթացքում ինչ է կատարվել, մանավանդ որ Գագիկ Ծառուկյանն էլ, առանց որևէ մեկին որևէ բան ասելու, հայտարարությունից անմիջապես հետո մեկնել է Բելառուս, այն դեպքում, երբ պետք է մեկներ մեկ օր անց»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները