Հավանական է` Կոնգրեսը կբոյկոտի ԱԺ հանդիսավոր նիստը
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ամենայն հավանականությամբ, Հայ ազգային կոնգրեսը բոյկոտի մայիսի 31-ին կայանալիք ԱԺ առաջին հանդիսավոր նիստը: Կոնգրեսի անդամ 7 պատգամավորները չեն մասնակցի նիստին, որին ներկա է լինելու նաև Սերժ Սարգսյանը: Ըստ թերթի տեղեկությունների` հավանական է, որ Հայ ազգային կոնգրեսը չմասնակցի նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովում պատգամավորական մանդատները հանձնելու հանդիսավոր արարողությանը: Սակայն Կոնգրեսում պաշտոնապես ասում են, թե այս հարցում դեռ չկա կոնկրետ որոշում: «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության անդամ Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իրենք այս հարցը դեռ պետք է քննարկեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները