ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանը դուրս կգա Ազգային անվտանգության խորհրդի կազմից
«Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ առաջիկայում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դուրս կգա Ազգային անվտանգության խորհրդի կազմից: Հայտնի է, որ նա այնտեղ էր ընդգրկվել որպես կոալիցիոն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար: Սակայն հիմա, երբ ԲՀԿ-ն հրաժարվել է կոալիցիայի մաս կազմելուց, ի թիվս այլ պաշտոնների` հնարավոր է`լքի նաև սա: Լուրեր են շրջանառվում նաև, որ Ծառուկյանը գուցե հրաժարական տա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի պաշտոնից: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հերքել է միայն ՀԱՕԿ նախագահի պաշտոնից հրաժարականի մասին լուրերը, ինչ վերաբերում է ԱԱԽ-ին, ապա նա տեղեկություններ չուներ: Ըստ Զոհրաբյանի` դա պարզ կլինի Ծառուկյանի վերադարձից հետո: Ամենայն հավանականությամբ, նա Հայաստան կգա մայիսի 30-ին և կմասնակցի ԿԸՀ-ում մանդատ ստանալու պաշտոնական արարողությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները