Հայտնաբերվել է ամենաբարդ համակարգչային վիրուսը
Կասպերսկու լաբորատորիան հայտնաբերել է համակարգչային վիրուս, որը հավաքել է մի շարք երկրների, այդ թվում Իսրայելի ու Իրանի գաղտնի տեղեկությունները: Այս մասին ընկերության փորձագետները պատմել են Բի-Բի-Սի-ին:
Flame անունով վիրուսն աշխատել է 2010 թվականի օգոստոսից: Կասպերսկու լաբորատորիայում կարծում են, որ կիբերգրոհը իրականացվել է կառավարության ֆինանսական աջակցությամբ, քանի որ վիրուսի նպատակակետը բանկային հաշիվները չէին, որոնցով սովորաբար զբաղվում են հաքերները:
Բացի այդ, վիրուսի կոդը չափազանց բարդ է, որպեսզի այն պատրաստեր ակտիվիստների խումբը: Սակայն առայժմ հայտնի չէ, թե որ երկրում է պատրաստվել վիրուսը: Փորձագետներն այս վիրուսն ամենաբարդ սպառնալիքներից մեկն են համարում: Թիրախ երկրներ են եղել Իրանը, Իսրայելը, Սուդանը, Լիբանանը, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան