Թավրիզում «Ի ՞նչ է կատարվում Ադրբեջանում» խորագիրը կրող ծաղրանկարների ցուցահանդես է բացվել (լուսանկարներ)
Թավրիզում «Ի ՞նչ է կատարվում Ադրբեջանում» խորագիրը կրող ծաղրանկարների ցուցահանդես է բացվել:
Այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Իրանի Արևելյան Ատրպատական (Արևելյան Ազարբայջան) նահանգի Մշակույթի և իսլամական կողմնորոշման կազմակերպության ղեկավար Ալի Դանանդեն ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ ցուցահանդեսը նվիրված է Ադրբեջանի հակաիսլամական և հակամարդկային քաղաքականության դատապարտմանը:
Իրանական «սալամթաբրիզ.քոմ» կայքի հաղորդմամբ՝ ցուցահանդեսին ներկայացվել են Սերբիայի, Թուրքիայի, Չինասատանի, Իրանի և Խորվաթիայիայի ծաղրանկարիչների 56 գործեր:
Լուսնկարները` «սալամթաբրիզ.քոմ»-ից