Բակո Սահակյանն առաջարկել է հիմնադրամի այս տարվա ծրագրերի մեջ ընդգրկել գյուղական համայնքային կենտրոնների կառուցման ծրագիրը
Այսօր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Երևան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին:
Նախագահ Սահակյանը շնորհավորել է ներկաներին հիմնադրամի գործունեության 20-ամյակի կապակցությամբ` նշելով, որ կառույցն անգնահատելի ավանդ ունի հայկական երկու անկախ պետությունների կայացման ու զարգացման, ինչպես նաեւ Հայրենիք-Սփյուռք կապերի ընդլայնման ու խորացման գործում, եւ հավելել, որ անհնարին է պատկերացնել մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումն առանց հիմնադրամի աջակցության:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարն առաջարկել է 2012 թվականի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի մեջ ընդգրկել Արցախում գյուղական համայնքային կենտրոնների կառուցման ծրագիրը:
Նախագահ Սահակյանը գյուղական բնակավայրերի համաչափ զարգացումը որակել է Արցախի զորացման առանցքային բաղադրամասերից մեկը` ընդգծելով, որ նման կենտրոնների կառուցումը մեծապես կնպաստի գյուղական բնակավայրերում կյանքի աշխուժացմանը: Առաջարկն ընդունվել է եւ մտցվել 2012թ. հեռուստամարաթոնի ծրագրի մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են