Beeline-ը և Հայաստանի ֆուտբոկլային հավաքականի ֆան-ակումբը կհամագործակցեն
«ԱրմենՏել»-ը (ապրանքանիշը Beeline) և «Առաջին Հայկական Ճակատ» երկրպագուների շարժում» հասարակական կազմակերպությունը (First Armenian Front, FAF) պայմանավորվել են համագործակցության մասին, որի շրջանակում ընկերությունը կաջակցի կազմակերպության կողմից իրականացվող միջոցառումներին:
Ինչպես այսօր համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, համագործակցությունը Հայաստանի ֆուտբոլի երկրպագուներին միավորող հասարակական կազմակերպության հետ համահունչ է ընկերության` սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերին:
«ԱրմենՏել» ընկերությունն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր` աջակցելով կրթությանը, բարձր տեխնոլոգիաների ներդրմանը, ստեղծարարությանը, սպորտին և ազգային արժեքների պահպանմանը: Համոզված եմ, որ ազգային հավաքականի հավատարիմ երկրպագուներն այն մարդիկ են, ովքեր ցավում են ոչ միայն թիմի, այլև իրենց երկրի համար: Այդ պատճառով էլ մենք որոշեցինք սատարել FAF շարժմանը, որը միավորում է տարբեր մարդկանց և ձևավորում երկրպագելու մշակույթ: Հուսով ենք, որ մեր աջակցությամբ այդ շարժումն ավելի մասշտաբային կդառնա», - նշեց գլխավոր տնօրենը:
Շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, FAF հիմնադիր անդամ, կազմակերպության ղեկավար Խորհրդի անդամ Էդգար Պետրոսյանը նշեց, որ առաջին անգամ հայաստանյան ֆուտբոլի երկրպագման պատմության մեջ տեղի է ունենում խոշոր ընկերության և ազգային հավաքականների երկրպագուների ակումբի` ՖԱՖ-ի, միջև համագործակցություն:
«Առաջին Հայկական Ճակատ» երկրպագուների ակումբի անունից շնորհակալություն եմ հայտնում «ԱրմենՏել» ընկերությանը մեր նախաձեռնություններին սատարելու և մեր երկրի ազգային հավաքականի երկրպագուներին աջակցելու համար», - ասաց նա:
Նշենք, որ «Առաջին Հայկական Ճակատ» ֆան-ակումբը հիմնադրվել է 2007 թ. և միավորում է երկրպագուներին Հայաստանից և Սփյուռքից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին