Կանադայում նշել են ՀՀ առաջին հանրապետության օրը
Մայիսի 28-ին Կանադայի Սենատում՝ Հայաստանի դեսպանության, Կանադայի Հայկական Ազգային Հանձնախմբի և Կանադայի խորհրդարանում գործող Կանադա-Հայաստան բարեկամության խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ընդունելություն` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 94-րդ տարեդարձին:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացնում են, որ բացման խոսքում դեսպան Եգանյանը նշել է, որ 94 տարի առաջ հայերն ապացուցեցին աշխարհին, որ ունակ են ոչ միայն գոյատևելու, բայց նաև հաղթանակելու և վերագտնելու սեփական պետականությունը:
Տոնական հանդիսությանը ներկա էին Կանադայի խորհրդարանի և գործադիր մարմնի բազմաթիվ անդամներ, Կանադայում հավատարմագրված դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ: