Վարչապետի ցանկությունները` ըստ «ՉԻ»-ի
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը ներկայացրել է իր տեղեկությունները` ՀՀ վարչապետի, նրա ցանկությունների ու կառավարության կազմի վերաբերյալ:
Թերթը գրում է, թե իր լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը բարձրագույն ՀՀԿ-ականների ու մասնավորապես ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի մոտ կարծիք է հայտնել, որ նոր կառավարության կազմում ինքը շատ կցանկանար տեսնել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, որն, ըստ վարչապետի, հանձնարարականներ կատարելու մեջ գերազանցիկ է: Սարգսյանն ակնարկել է, որ ՀՀ առողջապահության նախարարի պորտֆելը վատ չէր լինի, որ հասներ Արա Բաբլոյանին, որն, ըստ նրա, վարչարար է ու փող հաշվել գիտի: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում` վարչապետի աչքով, իրեն կարդարացներ ՀՀԿ-ական Արսեն Քարամյանը, թեև, վարչապետի տեսանկյունից, ՀՀ-ի գլխավոր արծիվ Խաչիկ Ասրյանն էլ արժանի է այդ պաշտոնին: Բնապահպանության նախարարի գործը, Սարգսյանի դիտարկմամբ, վատ չէր լինի, որ կրկին շարունակեր Արամ Հարությունյանը` Բուլկին, որը նույնպես այդ ոլորտում «հին աղվեսներից» է համարվում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները