Պարգևատրում` «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակի կապակցությամբ
Շարունակվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 21-րդ նիստը, որը վարում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ մայիսի 16-ին որոշում է ընդունվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին, տեղական մարմինների ատենապետներին և գործադիր վարչության աշխատակիցներին 20-ամյակի կախակցությամբ հուշամեդալով պարգևատրելու մասին:
Ներկայացնում ենք որոշումն ամբողջությամբ.
«Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի քսանամյա հոբելյանի կապակցությամբ ո ր ո շ ո ւ մ ե մ.
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին, տեղական մարմինների ատենապետներին և գործադիր վարչության աշխատակիցներին (համաձայն հավելվածի) պարգևատրել հիմնադրամի 20-ամյակի հուշամեդալով:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Ըստ կից հավելվածի, հիմնադրամի 20-ամյակի հուշամեդալով պարգևատրվում են
Հոգեբարձուների խորհդրիր անդամներ.
ՀՀ Նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ՍԵրժ Սարգսյանը
ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը
ԼՂՀ պաշտոնաթող նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխնախագահ Արկադի Ղուկասյանը
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, համահայկական հիմնադրամի փոխնախագահ Գագիկ Հարությունյանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը
Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա
Հայ Կաթողիկե եկեղեցու Կաթողիկոս–Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունին
Հայ ավետարանական եկեղեցու ներկայացուցիչ Ռենե Լևոնյանը
Ռամկավար-ազատական կուսակցության ներկայացուցիչ Մայք Խարափյանը
Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Վաղարշ Էհրամճեանը
Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Արա Բոյաջյանը
Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Հրայր Հովնանյանը
Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը
Հայ օգնության միության ներկայացուցիչ Հասմիկ Տերտերյանը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Պարգևատրվածների ցանկում են նաև հոգեբարձուների խորհրդի անդամներ Շառլ Ազնավուրը (Ֆրանսիա) , Ալբերտ Բոյաջյանը (ԱՄՆ), Վարդան Գրիգորյանը (ԱՄՆ), Էդուարդո Էռնեկյանը (Արգենտինա), Պետրոս Թերզյանը (Ֆրանսիա), Տիգրան Իզմիրլյանը (Շվեյցարիա), Սամվել Կարապետյանը (Ռուսաստան), Մարկ Կիրակոսը (ԱՄՆ), Կաբրիել Ղենբերջին (Սիրիա), Վաչե Մանուկյանը (Մեծ Բրիտանիա) , Ալբերտ Պողոսյանը (Շվեյցարիա), Տիրուհի Պուրմայանը (Բրազիլիա), Էդուարդո Սեֆերյանը (Արգենտինա), ինչպես նաև«Հայաստան» համահայկական հիմնադրամի վերստուգիչ հանձնաժողովի անդամներ Վահէ Ճազմատարեանը (Ֆրանսիա), ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, հիմնադրամի տեղական մարմինների ատենապետներ և գործադիր վարչության աշխատակիցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան