Գ. Սահակյան. Այլ երկրների ազդեցությունը կամ միջամտությունը մեր երկրի ներքին գործերին բացառվում է
Երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների և դրանց վրա հնարավոր արտաքին միջամտության շուրջ Panorama.am-ը զրուցեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ:
Վերջինս իր խոսքում նշեց, թե ՀՀ գործող իշխանությունները բավականին լուրջ փոխհարաբերությունների մեջ են տարբեր երկրների հետ, իսկ այլ երկրների ազդեցությունը կամ միջամտությունը մեր երկրի ներքին գործերին բացառվում է»:
«Մենք գոնե վերջին տարիներին ապացուցել ենք, որ այն խնդիրները, որոնք կապված են Հայաստանի շահերի հետ, բնավ, որևէ պետություն չի կարող մեր հավատամքը փոխել»,- ավելացրեց քաղաքական գործիչը: