Նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին առաջարկվել է վարչապետի պաշտոնը
«Հայացք»-ի հավաստի տվյալներով` Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո մի քանի օրով գտնվել է Երևանում: Ըստ թերթի` նախագահականում Կ. Կարապետյանին առաջարկվել է վարչապետի պաշտոնը, սակայն նախկին քաղաքապետը հասկացրել է, որ չարժի 7-8 ամսվա համար «վարչապետոտվել»: «ՀՀ նախագահը Կարեն Կարապետյանի հետ ինչ-որ բան է պայմանավորվել, ու նրանք հաշտ ու խաղաղ բաժանվել են: Կարապետյանը կրկին մեկնել է Մոսկվա»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները