«Էլեկտրոն» գործարանը որևէ տեղ փորձաքննություն չի անցել
«Հայացք»-ին հաջողվել է պարզել, որ չնայած արտադրական վտանգավոր օբյեկտ լինելուն` «Էլեկտրոն» գործարանը ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում գրանցված չէ և որևէ տեղ փորձաքննություն չի անցել (որն օրենսդրության պահանջների խախտում է): Թերթն ընդգծում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ` վերջերս երկարացվեց «Էլեկտրոն» գործարանին զենքի արտադրության համար տրված լիցենզիայի ժամկետը: «Փաստորեն լիցենզիա է տրվել, հետո էլ դրա ժամկետը երկարացվել է` առանց պարզելու, թե տվյալ ձեռնարկությունը վերոնշյալ կենտրոնում գրանցվա՞ծ է արդյոք, համապատասխան որևէ կազմակերպության կողմից փորձաքննության ենթարկվե՞լ է»,- գրում է թերթը: