ԱՄՆ դեսպանը Քլինթոնի այցից առաջ ակտիվ հանդիպումներ է ունենում
«Հրապարակը» թերթը գրել է, որ Մարի Յովանովիչի հայաստանյան բուռն գործունեությունից հետո պասիվ թվացող ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Պետդեպի տիկնոջ` Հիլարի Քլինթոնի այցից առաջ ակտիվ հանդիպումներ է ունենում հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր, այդ թվում և` իշխանական ներկայացուցիչների հետ: «Նրա ուղերձ-հարցադրումը վերջիններիս միակն է` շարունակվելո՞ւ է Հայաստանում բարեփոխումների ինտենսիվ ընթացքը, թե՞ ոչ: Նա չի թաքցրել, որ իրենք դրական են վերաբերվում Սերժ Սարգսյանին, սակայն խնդիրն ամենևին էլ անձերը չեն, այլ` կայուն, զարգացող երկրի հետ գործ ունենալը»,- նշում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները