«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդը քննարկկել է Կոմիտասի թանգարանի հարցը
Երևանում այսօր ընթացող «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ, քննարկվել է մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնի հարևանությամբ Կոմիտասի թանգարան հիմնելու հարցը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից, երկրի ղեկավարը կարծիք է հայտնել, որ այն չպետք է զուտ թանգարան լինի, «այլ ակտիվ, պարբերաբար անցկացվող միջոցառումներով թանգարան-մշակութային կենտրոն, որտեղ մեր ժողովուրդը և երկիր այցելող հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ Կոմիտասից ստացած ամբողջ ժառանգությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում