«Դրամի արժեզրկումը կապված չէ Գագիկ Ծառուկյանի հայտարարության հետ». Թաթուլ Մանասերյան
Հայկական դրամի արժեզրկման հիմքում ընկած միտումները գերազանցապես արտաքին գործոններով են պայմանավորված: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում նշեց «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ էր արդյոք փոխարժեքն ընկնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` իշխող կոալիցիայից դուրս գալու մասին հայտարարությունից հետո, տնտեսագետը բացառեց դրա կապը՝ ասելով. «Ուղղակիորեն մեկը մյուսի հետ չէի կապի»,- ասաց նա:
Նա նշեց, որ շատ ավելի հանգիստ է վերաբերվում այդ հայտարարությանը, որը որևէ տագնապ չպետք է առաջացնի: «Ուրիշ բան, որ սա խախտում է կարծես չգրված որոշ օրենքների կամ օրինաչափությունների` ստեղծելով առողջ մրցակցային քաղաքական դաշտ, որը նաև մենք երբեմն համեմատում ենք տնտեսական մրցակցության հետ»,- ասաց տնտեսագետը: Ըստ նրա` անգամ հոգեբանորեն քաղաքացիների մոտ պետք է ձևավորի այն մտայնությունը, որ քաղաքական մրցակցությունը շատ նորմալ է և եթե դրանից մեծ ցնցումներ չեն գալու երկրի համար, ապա դա միայն նպաստող գործոն կարող է լինել տնտեսության կայուն զարգացման համար, քանի որ դա նաև իր հերթին պետք է բերի անխուսափելիորեն տնտեսական դաշտի առողջացմանը:
Թ.Մանասերյանի խոսքերով՝ փոխարժեքի վրա ԲՀԿ-ի որոշման ազդեցությունը ուղղակիորեն չի պայմանավորի, թեև յուրաքանչյուր հայտարարություն նման պատկառելի կառույցների կողմից քաղաքական իրենց ազդեցությունը որպես կանոն թողնում են ֆինանսական շուկաների և տնտեսական իրավիճակի վրա, սակայն դրանք կարճաժամկետ են լինում, եթե տնտեսությունը մեծ ցնցումներ չի ապրում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները