Արքայադուստր Սումայայի տեխնոլոգիական համալսարանը ստանում է Սինոփսիսի Չարլզ Բեբիջի անվան դրամաշնորհը
Կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման, ստուգման և արտադրության ոլորտի ծրագրային ապահովման և մտավոր սեփականության համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերությունը հայտարարում է, որ Հորդանանի Ամման քաղաքի Արքայադուստր Սումայայի տեխնոլոգիական համալսարանը (Princess Sumaya University for Technology (PSUT)) առաջինն է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում, որին շնորհվել է Սինոփսիսի Չարլզ Բեբիջի անվան դրամաշնորհը: Դրամաշնորհի միջոցով, PSUT –ը ստանում է Սինոփսիսի էլեկտրոնային ավտոմատացված նախագծման (ԷՆԱ) համալսարանական ծրագրային գործիքների փաթեթներ և դրանց լիցենզիաներ, ինչպես նաև օժանդակություն ուսումնական պլանի կազմման դասախոսների վերապատրաստման համար: Դրամաշնորհը նաև տրամադրում է անհրաժեշտ սարքավորումներ, հնարավորություն տալով PSUT-ին ստեղծել ինտեգրալ սխեմաների նախագծման համար նախատեսված երկու նոր համակարգչային լսարաներ` 20 ուսանողի համար:
Ինչպես տեղեկացնում են Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ից, առաջատար հետազոտությունների և միկրոէլեկտրոնային նախագծման համար նախատեսված ծրագրային գործիքների ոչ մատչելի լինելը ներկայումս ընդհանուր գերխնդիր է համալսարանների համար: Սինոփսիսը օգնում է լուծել այդ գերխնդիրը իր համալսարանական համաշխարհային ծրագրի և այնպիսի նախաձեռնությունների շնորհիվ, ինչպիսին Չարլզ Բեբիջի դրամաշնորհն է, որը ընտրված համալսարաններին տրամադրում է ծրագրային գործիքային միջոցներ գերժամանակակից էլեկտրոնային նախագծման երթուղու ու առաջատար կոմերցիոն ինտեգրալ սխեմաների արտադրման գործընթացների համար: Դրամաշնորհի նախորդ շնորհառուների ցանկը ԱՄՆ-ից դուրս ներառում է Չինաստանի Գիտությունների ակադեմիան, Սաութամփթոնի համալսարանը, «ՄԷՏԻ» Ազգային հետազոտական համալսարանը, Երևանի պետական համալսարանը և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:
«PSUT-ը շատ շնորհակալ է դրամաշնորհի համար»,- ասել է PSUT նախագահ, պրոֆեսոր Իսա Բատարսեն: «Այն հնարավորություն կտա մեր ճարտարագետ ուսանողներին օգտվել համաշխարհային առաջատար ծրագրային գործիքներից, ինչպես նաև թույլ կտա մեզ առավել ուժեղացնել մեր կրթական ծրագիրը»:
«Մենք միշտ ողջունում ենք համագործակցությունը և աջակցությունը արտադրության հետ»,- նշել է Թագավոր Աբդուլլահ II –ի անվան Էլեկտրատեխնիկական համալսարանի դեկան Դր. Վեջդան Աբու Էլհաիջան: «Մենք ուրախ ենք ամրապնդել մեր կապերը Սինոփսիսի հետ»:
«Այսպիսի ծրագրերի սատարումը, որոնք հնարավոր են դարձնում կիսահաղորդչային նախագծումը համալսարաններում, Սինոփսիսի համար շարունակում են մնալ կարևոր առաջնայնություն», - ասում է Սինոփսիսի ճարտարագիրության ու մտավոր սեփականության դեպարտամենտի փոխնախագահ Անվար Ավադը: «Աշխատելով PSUT-ի հետ մենք կարողացել ենք ստեղծել կրթական ծրագիր, որը Հորդանանում կզարգացնի գերժանամակակից ինտեգրալ սխեմաների նախագծման հմտություններ ու կապահովի պատրաստի կադրեր տեղական արդյունաբերություն հիմնելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին