Գյումրին` դարձյալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընդառաջ է գնում պահանջված կադրեր պատրաստելու ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի ցանկությանը:
Ընկիերության մամուլի ծառայության հաղորդմամբ, այս կամ այն բուհի գործունեության հաջողությունը բացահայտվում է պատրաստած մասնագետների հանդեպ դրսևորվող պահանջարկով: Մրցունակ կադր համարվելու նշաձողը սահմանում է շուկան: Կրթության համակարգում ժամանակակից մեթոդների ներդրման ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը բխում է ոչ միայն բուհերի, այլև` գործատուների շահերից:
Գյումրեցի ապագա տնտեսագետներին տրամադրված ժամանակակից տեխնիկան կարևոր դեր կունենա նրանց մասնագիտական հեռանկարների առումով: ՏՏ ու համացանցի ընձեռած ահռելի տեղեկատվության առկայությունը մեթոդական հարուստ նյութ կապահովեն նաև պրոֆեսորադասախոսական կազմի համար:
Եվրոպական կրթական համակարգին ինտեգրման գործընթացին ընդառաջ` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղը համալրել է ինտերնետ հասանելիությամբ 10 համակարգչով ապահովված լսարանով, «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակներում գործող` 3G երթուղիչով, լազերային տպիչով, փոխանջատիչներով և այլ սարքերով: Համալսարանում կգործի նաև Wi-Fi անկյուն: Ուսումնական գործընթացի պահանջներից բխող արժեքավոր սարքերից առանձնահատուկ կարևորություն ունի լուսարձակով ինտերակտիվ գրատախտակը: Այն տեղեկատվական մեծ հոսքերի տիրապետելու և դասապրոցեսը լիարժեք կառավարելի դարձնելու հրաշալի գործիք է դասախոսների համար: Ուսումնական նյութի մատուցման ինտերակտիվ գրատախտակը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում տիրապետելու առավելագույն գիտելիքների:
«Գյումրիի տնտեսագիտական համալսարանը թվով չորրորդն է այն 29-ը բուհից, որոնք ընդգրկված են կրթական լաբորատորիաների ստեղծման մեր ծրագրերում: Բարձրագույն որակյալ կրթության համար ստեղծված այս պայմանները կարևոր են մեր խելացի ուսանողներին աջակցելու առումով: Խորացված դասընթացների ժամանակակից մեթոդը նրանց թույլ կտա ետ չմնալ դարի գիտատեխնիկական առաջընթացից, կրճատել տարածությունը և համագործակցել առաջատար բուհերի հետ: Եղել և մնալու ենք Ձեր կողքին»,- ընդգծել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նորարարությունների կողմնակից ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղում գնահատվում են կրթության որակը և շուկայի պահանջներից բխող մրցունակ կադրերի պատրաստումը: Այս բուհի հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունն այդ տեսանկյունից հաջողված պետք է համարել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան