Կոնստանտին Զատուլին. Բաքուն երբեք չի համարձակվի վերսկսել ռազմական գործողությունները
Ադրբեջանական իշխանությունների՝ ԼՂՀ այցելությունների համար օտարերկրա գործիչներին «անցակալի անձ հայտարարելու» գործելաոճը «ծիծաղելի է»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:
«Առնվազն հիմարություն է, երբ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղ այցելած օտարերկրացիներին անցանկալի անձ է հայտարարում: Ես տեղեկացա, որ այսօր ԼՂՀ է ժամանում Քերոլայն Քոքսը՝ արդեն որերորդ անգամ: Ի՞նչ է, նրան այդքան անգամ պետք է պերսոնա նոն գրադա՞ հայտարարել»,- նշեց Կ. Զատուլինը:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության գործընթացում հնարավոր զարգացումներին,ապա ըստ Կ. Զատուլինի, պատերազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է:
Ըստ քաղաքական գործչի, չնայած ռազմական հռետորաբանությանը, պաշտոնական Բաքուն երբեք չի համարձակվի գնալ «արկածախնդրության», քանի որ պարզ գիտակցում է, որ դրա հետևանքները կարող են խիստ աղետալի լինեն հենց Ադրբեջանի համար:
«Ժամանակն է, որ Ադրբեջանը հնարավորինս քիչ զգացմունքայնություն ցուցաբերի հակամարտության կարգավորման հարցում: Որոշ մարդկանց պերսոնա նոն գրադա հայտարարելով՝ նա հարցին չի օգնում»,- նշեց նա, ապա ավելացրեց. «Գիտեմ, որ Պուտինը լավ է հասկանում ԼՂ հարցը, իմաստուն քաղաքական գործիչ է, և գուցե շատերը չէին ցանկանա, որ նա կրկին իշխանության գար»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում