Ավագանու մանդատներից հրաժարվել են պատգամավոր դարձած ՀԱԿ-ականները
Այսօր գումարված Երևանի ավագանու նիստում, նախքան օրակարգի հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է , որ Երևանի ավագանում անդամությունից հրաժարականի դիմում են ներկայացրել «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ընտրացուցակով ընտրված ավագանու անդամներ Լյուդմիլա Սարգսյանը, Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը և Խաչատուր Քոքոբելյանը։ Այս մասին հայտնեցին քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ղեկավարներ նշանակվելու հիմքով Երևանի ավագանու անդամությունից հրաժարականի դիմում են ներկայացրել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրացուցակով ընտրված Ռուսլան Բաղդասարյանը և Արտավազդ Սարգսյանը։
Տարոն Մարգարյանը նշել է, որ հրաժարականների վերաբերյալ արձանագրությունը, ներկայացված դիմումների պատճեների հետ, կներկայացվի ՀՀ ԿԸՀ–ին։
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն ՀԱԿ-ը որոշել է վերցնել Երևանի ավագանու մանդատները: Լյուդմիլա Սարգսյանը, Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավորներ են ընտրվել: Խաչատուր Քոքոբելյանը խորհրդարան կգնա «Ժառանգության» ցուցակով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա