Հասարակություն 15:10 31/05/2012

Բազմազանության շքերթն ու ազատության «ամբողջատիրությունը». վերբալ պատրանքապաշտության ախտանիշը

Հեղինակ` Արմեն Սարգսյան

Վերջին շրջանում ՀՀ հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձություններն ի դեմս DIY ակումբի հրկիզման, բազմազանության շքերթի և դրա դեմ բողոքի ելած երիտասարդների՝ ցույց տվեց, որ մեր կյանքում գործ ունենք բազմաթիվ ախտանշական երևույթների հետ, որոնք մի կողմից կարիք ունեն անաչառ իմաստավորման, իսկ մյուս կողմից՝ հաղթահարման: Իհարկե, ակնարկված ախտանշական երևույթները բնավ պատահականության արդյունք չեն, քանզի դրանք մի կողմից արտաքին գործընթացների և դրանց ազդեցությունների հայաստանյան հետևանքներն են, իսկ մյուս կողմից՝ հայաստանյան հասարակության մեջ արդեն տևական ժամանակ արմատացած բացասական երևույթների:

Նախապես նշենք, որ արևմտյան զարգացած ժողովրդավարությունների «սակրալացումը» կամ էտալոնիզացիան մեզանում ունի առավելապես զգացմունքային հիմքեր, քանզի արևմտյան արժեհամակարգի հանդեպ «պատանեկան» սեր հիշեցնող հայաստանյան դրսևորումներում գրեթե բացակայում են ռացիոնալության հետ ներդաշնակվող քննադատական մտքի դրսևորումները: Բանն այն է, որ արևմտյան «բրենդ» հանդիսացող բազմաթիվ հասկացություններ՝ մարդու իրավունքներ, խղճի, մտքի ազատություն և այլն, մեզանում առավելապես արդիականացվել են որպես լեզվական-գաղափարական շաբլոններ, որոնք բազմաթիվ անհատների, ՀԿ-ների կամ շահագրգիռ խմբերի համար դարձել են դիմացինի որպիսությունը պարզելու և նրա հանդեպ համապատասխան վարքագիծ դրսևորելու չափանիշներ, ինչպես նաև սեփական որպիսությունը «արդարացնելու» հիմքեր:

Ավելին, «մարդու իրավունքներ» հասկացության սակրալիզացիան բերել է նրան, որ անգամ Արևմուտքն է կանգնել սեփական քաղաքակրթության գոյության պահպանման մարտահրավերի առջև: Այս առումով բնավ պատահական չեն արևմտյան մտածողների՝ արևմտյան քաղաքակրթության հետքրիստոնեական փուլ թևակոխելու և կործանմանը սահմանակցելու հետ կապված շարունակ բարձրաձայնվող տագնապները: Այս տեսանկյունից բնավ պատահական չպետք է համարել, օրինակ, բազմամշակութայնության դեմ պայքարի ելած նորվեգացի Բրեյվիկի դաժան և որևէ կերպ արդարացման չենթակա սպանդը: Վերջինս, համոզված ենք, ոչ թե ազգային մոլագարության բացառիկ օրինակ է, այլ արևմտյան ճգնաժամի դեմ որոշակիորեն արդարացված, սակայն պայքարի անընդունելի տարբերակ որդեգրած բողոքի արտահայտություն:

Խնդիր չունենալով արևմտյան արժեհամակարգի հետ կապված խնդիրների ողջ համախումբը ներկայացնելն ու դրանց պատճառագիտությունը վերհանելը, այնուամենայնիվ նշենք, որ ժամանակակից Արևմուտքը մեծապես նպաստել է սպառողական հասարակության ձևավորմանը և պատահական չէ, որ այսօր գրեթե բոլորը խոսում են մարդու իրավունքներից և եզակիները՝ մարդու կոչումից /օրինակ, 18-19-րդ դարերի Արևմուտքի ինտելեկտուալ հպարտություններից հանդիսացող գերմանական դասական փիլիսոփայության մեջ կարմիր թելի պես անցնում էր մարդու կոչման կամ նշանակության գաղափարը/: Իսկ այս համատեքստում հասկանալի է դառնում, որ սպառողական հոգեբանություն ունեցող հասարակության մեջ մարդու իրավունքների գաղափարի ջատագովությունը առավելապես միտված է լինելու հավաքական պատասխանատվության զգացում չունեցող և այսպահականությամբ առաջնորդվող անհատների ինքնաարդարացմանը կամ սեփական գործունեության արդարացմանը:
Վերոգրյալի համատեքստում հայաստանյան վերջին իրադարձությունները ևս բավականին պերճախոս են և վկայում են մեզանում առկա մի շարք ախտանշական երևույթների մասին.

1. ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՇՔԵՐԹ ԿԱՄ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆ «ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ».
Հայտնի է, որ բազմազանության շքերթը Հայաստանում ըստ էության տապալվեց, ինչը տեղի ունեցավ դրա դեմ բողոքի ելած և պահպանողական արժեքներ ունեցող ակտիվ երիտասարդների շնորհիվ: Երիտասարդներ, որոնք բազմազանության շքերթը գնահատում էին որպես միասեռականության «քարոզացույց» և փաստում էին դրա անհարիր լինելը մեր նկարագրին և հավաքական անվտանգության պահպանման առաջնահերթություններին: Շքերթի կողմնակիցները, իրենց հերթին, մեղադրեցին այդ երիտասարդներին անհանդուրժողականության և այլ արատների մեջ: Թվում է այստեղ արտասովոր ոչինչ չկա, սակայն դեպքերի և դրանց գնահատականների հանդեպ աչալուրջ վերաբերմունքը կոչված է փաստելու, որ հանդուրժողականության կողմնակիցները դիմացինին մեղադրում էին այն բանում, ինչի կրողը հենց իրենք էին: Մտածողներից մեկը ժամանակին ասում էր, թե դաստիարակողը ինքը չպետք է կարիք ունենա դաստիարակության: Այս տեսանկյունից հանդուրժողականության «ուսուցիչները» իրենք պետք է հանդես գան որպես հանդուրժողականության մարմնացում: Մինչդեռ բազմազանության շքերթի հանդուրժողականները ըստ էության փաստեցին հակառակը: Բանն այն է, որ պնդելով իրենց «այլ լինելու» իրավունքը կամ այլոց «այլ լինելու» իրավունքի պաշտպանը լինելը /մի կողմ թողնենք բազմազանության ցույցի միասեռականության հետ կապ չունեցող ասպեկտները, քանզի բողոքը վերաբերում էր միասեռականության քարոզին/ և այդ իրավունքների դիրքերից պայքարելով և պիտակավորելով դրա հանդեպ բողոքի ելած երիտասարդներին՝ բազմազանության ցույցի հանդուրժողականները անհանդուրժողական գտնվեցին այդ երիտասարդների «այլ լինելու» կամ այլ համոզմունքներ ունենալու իրավունքի հանդեպ այնքանով, որքանով որ այն չէր հակասում ՀՀ գործող օրենքներին:
2. ԱՅԼԱԿԱՐԾՈՒԹՅԱՆ ՖԱՇԻՍՏԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՈՒՄԸ.

Ինչպես DIY-ի հրկիզումը, այնպես էլ բազմազանության շքերթի դեմ ինքնաբուխ կամ ոչ ինքնաբուխ բողոքի ալիքը բերեց նրան, որ միասեռականության քարոզչության կամ տարածման հանդեպ խիստ բացասաբար տրամադրված անհատներն ու խմբերը պիտակավորվեցին ֆաշիստ որակումով /ի դեպ նշենք, որ հաճախակի վկայակոչվող սվաստիկան ֆաշիստական ֆենոմեն չէ, այն նացիստների խորհրդանիշներից է: Սակայն սվաստիկան նացիստների սեփականությունը չէ, այն հնուց եկող հավերժության խորհրդանիշներից է, որը նացիստները յուրակերպորեն հարազատեցին և վարկաբեկեցին/: Իրողություն, որը դատապարտելի է մի քանի պատճառներով: Բանն այն է, որ պիտակավորողներն առանց հստակեցնելու այն, թե ինչ է իրենից ներկայացնում ֆաշիզմը՝ «ի լուր աշխարհի» հանդես եկան այնպիսի հայտարարություններով, թե իրենց հանդեպ մերժողականությունն ու քննադատական վերաբերմունքը ոչ այլ բան է, եթե ոչ ֆաշիզմ: Պարզունակ և անհիմն մոտեցում, որը ոչ միայն վտանգավոր է, այլև խիստ դատապարտելի, քանզի միասեռականության քարոզի դեմ բողոքը կամ ՀՀ օրենսդրությանը չհամապատասխանող գործունեությունը /DIY-ի հրկիզման պարագայում/ ի սկզբանե ֆաշիզմ որակելը ոչ այլ բան է, եթե ոչ գիտակցված կամ չգիտակցված կերպով ՀՀ-ը և հայ ժողովրդին որոշակիորեն վարկաբեկելու փորձ /նշենք, որ անգամ լեզվական մակարդակում հայ ժողովրդի պիտակավորումը կամ վարկաբեկումը միասեռականներից կամ նրանց իրավունքների պաշտպաններից շատերի պարագայում փաստ է/: Ասվածն առավել առարկայական կդառնա, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ բազմազանության շքերթը բողոքարկողների ֆաշիստականացումը հավանաբար պետք է ենթադրեր նաև նրանց նկատմամբ քրեական կամ այլատիպ պատասխանատվություն, մինչդեռ այդ բողոքարկողները ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվել, այլև կարողանում են ազատորեն սեփական տեսակետներն արտահայտել: Արդյունքում կարծես ստացվում է այնպես /նկատի ունենք ֆաշիստ որակումը շռայլողների տրամաբանությունը/, որ ֆաշիզմը Հայաստանում հովանավորվում է կամ չի դատապարտվում պետական մակարդակով, իսկ հայ ժողովրդի մեծամասնությունն էլ ֆաշիստ է, քանզի դրական է արձագանքում միասեռականության քարոզչության դեմ պայքարին: Լեզվական արտահայտչամիջոցների /օրինակ, ֆաշիզմ/ այսօրինակ ընտրությունը վկայում է այն մասին, որ շատերը վերբալ պատրանքապաշտներ են, գիտեն բառեր, բայց չգիտեն հասկացությունները, շատերն էլ՝ այլախոհությունը քաղաքականացնողներ: Վերջին հանգամանքը կարելի է բացատրել նաև նրանով, որ բազմազանության շքերթի հակառակորդները պաշտոնապես չեն ներկայացել կամ առաջնորդվել որևէ քաղաքական ուժի հրահանգով, դա եղել է իրենց անհատական դիրքորոշումը:

3. ԱԶԱՏՈՒԹՅԱՆ «ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ.
ՀՀ-ում հաճախակի օգտագործվող և ոչ պակաս հաճախականությամբ չարաշահվող եզրերից է ազատությունը: Հասարակական-քաղաքական կյանքում, առօրյա կենսագործունեության ընթացքում բազմիցս կարելի է արձանագրել ազատության անունից հանդես եկող և ազատության առաջամարտիկի կարգավիճակով հանդես եկող անհատների և կառույցների, որոնք իրենց հանդեպ քննադատական մտքի դրսևորումները հակված են որակելու որպես սեփական ազատության իրավունքի ոտնահարում: Իրողություն, որի հանդեպ քննադատական լռակյացությունը որոշակի տուրք է մեր կյանքում առկա բացասական երևույթների տարածմանը: Լրագրողները հաճախակի են շեփորահարում ԶԼՄ-ների ազատության գաղափարը, սակայն հաճախ ազատորեն շեղվում են իրազեկ քաղաքացիներ ձևավորելու իրենց առաքելությունից, քաղաքական գործիչները «տառապում» են քաղաքական ազատությունների համար, սակայն ազատորեն «հիմնավորում» են այլ ուժերի կամ քաղաքական գործիչների չգոյության իրավունքը, սեռական փոքրամասնությունները «աղոթում» են իրենց կողմնորոշումների ազատության համար, բայց ազատորեն պիտակավորում են իրենց հանդեպ քննադատական մտքի դրսևորումները և այլն: Երևույթներ, որոնք Կ. Մարքսի «Կոմունիզմի ուրվականը շրջում է Եվրոպայում» դատողության փոխարեն մերօրյա կյանքի պարագայում թույլ են տալիս օգտագործել «Ազատության ուրվականը շրջում է Հայաստանում» տարբերակը: Ավելին, ազատություն բառն այնքան է ֆետիշացվել, սակրալիզացվել, որ դրա յուրաքանչյուր դրսևորման հանդեպ քննադատականությունը դիտվում է որպես մեծագույն մեղք:
Սպառողական հասարակություններում ազատությունը բարձրագույն արժեք է, այնպիսի արժեք, որը յուրաքանչյուր տալիս է հնարավորություն լինելու այնպիսին, ինչպիսին ցանկանում է: Ոչ սպառողական հասարակություններում ազատությունը միջոց է ոչ միայն ինքնադրսևորման, այլ այդ ինքնադրսևորումը համակեցության փոխընդունելի սկզբունքների վրա խարսխելու և տվյալ հասարակության զարգացումը առավել հուսալի դարձնելու համար: Այսինքն, այդ ազատությունը սոսկ «եսասիրական» չէ, այն ունի այլասիրության և այլահարգության որակներ: Ասվածի համատեքստում, պետք է փաստել, որ հայաստանյան հասարակության մեջ ազատություն հասկացությունը ենթարկվել է մետամորֆոզմների, իսկ ազատության ըմբռնումը ներդաշնակության մեջ է ամենաթողության հետ: Անշուշտ, մարդը կարող է լինել այնպիսին, ինչպիսին ցանկանում է, եթե դա օրենքներով արգելված չէ, սակայն չպետք է մոռանալ նաև այն, որ իր ցանկալի որպիսությունը կարող է հոգեբանական բռնության հետևանք ունենալ կամ վիրավորական նշանակություն ունենալ այլոց պարագայում: Օրինակ, տարիներ առաջ, երբ Դուբայը աստիճանաբար սկսում էր դառնալ տուրսիտական կենտրոն, տեղաբնակները խիստ բացասաբար էին վերաբերում և վիրավորական ենթատեքստ էին տեսնում այն տուրիստների վարքագծում, որոնք հասարակական վայրերում կարող էին ներկայանալ լողազգեստերով կամ մարդու բարեմասնությունները որոշակիորեն ի ցույց դնող հագուստներով: Եվ եթե չենք սխալվում, այսօր Դուբայում գործ ունենք հասարակական վայրերում լողազգեստով ներկայանալու արգելքի հետ: Արդյո՞ք այս ամենը վկայությունն է մարդու իրավունքների կամ հագուստ ընտրելու ու կրելու ազատության իրավունքի խախտման: Այս տեսանկյունից սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանողները պետք է հասկանան նաև, որ այդ իրավունքների պաշտպանությամբ նրանք երբեմն չեն պաշտպանում այդ երևույթի քարոզչության արդյունքում հոգեբանական հնարավոր սթրեսներ ապրած մարդկանց իրավունքները: Այսինքն՝ այստեղ խոսքը ոչ թե սեռական փոքրամասնությունների գոյության իրավունքը ընդունելու կամ չընդունելու, այլ այդ իրավունքի հետևողական քարոզչության պարտադրանքի մասին է: Ճիշտ է՝ յուրաքանչյուր անհատ ունենալով խոսքի ազատության իրավունք՝ իր մակարդակով պայմանավորված կարող է սեփական տան մեջ որքան ուզում է հայհոյել և բավականություն ստանալ, սակայն հասարակական վայրում այդ ամենն իրականցնելիս կարող է պարսավանքի կամ պատասխանատվության ենթարկվել: Այսինքն, եթե անհատն ունի ոչ ավանդական կողմնորոշում, ապա դա իր իրավունքն է, սակայն այդ կողմնորոշումը չունեցողների պարտականությունը չէ նրա կողմնորոշման տարածման և պարտադրման հանդեպ լոյալությունը այն դեպքում, երբ դա կարող է վտանգել հավաքական անվտանգությունն ու հասարակության հետագա զարգացման հեռանկարը: Ասվածն առավել առարկայական է դառնում հայաստանյան իրականության պարագայում, երբ ժողովրդագրական և արժեքային տարաբնույթ խնդիրները լուրջ մարտահրավեր են ազգային անվտանգությանը, իսկ միասեռականության բացահայտ կամ ոչ բացահայտ քարոզչությունը որոշակի ջուր են լցնում այդ մարտահրավերների «ջրաղացին»: Այս տեսանկյունից միանգամայն հասկանալի են ազգայնական, այլ ոչ ազգայնամոլական տրամադրություններ ունեցող երիտասարդների մտահոգությունները բազմազանության ցույցի և այլնի հետ կապված: Այսինքն՝ կոնկրետ երևույթների դեմ նրանց պայքարն իրենց սահմանադրական իրավունքի իրացում է, որը կարող է դատապարտվել միայն ՀՀ օրենսդրությամբ արգելված մեթոդների գործադրման պարագայում:
Համոզված ենք, որ զարգացման ժողովրդավարական ճանապարհ անցնելու և որպես իրավական պետություն կայանալու հայտ ներկայացրած ՀՀ պարագայում այդ պայքարը պետք է իրականացնել ոչ թե քրեական օրենսգրքի հոդվածների չափանիշներին բավարարող վարքագծով/նկատի ունենք DIY-ի դեպքը/, այլ համապատասխան օրենսդրական փոփոխությունների առաջարկի ներկայացման և այդ փոփոխությունները կյանքի կոչելու հասարակական պահանջարկը հիմնավորելու տարբերակով:

Նախորդող` «Ինքն իրեն համասեռամոլ հռչակող մարդը չի կարող լինել քրիստոնյա». Եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:19
Թովմասյանը՝ ԱՆ փոխնախարարին. Մեկ ասում եք՝ վյուջետային վարկ է, մեկ էլ՝ ասում եք, բյուջետային վարկ չէ
«Այս վարկը բյուջետային վարկ է»,-ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հարցերին պատասխանելիս մասնավորապես նշեց առողջապահության փոխնախարար Լենա...
Աղբյուր` Panorama.am
14:54
Տնտեսական քաղաքականություն մշակողները չեն առաջնորդվում տնտեսությունը զարգացնելու շահագրգռվածությամբ. Փաստաբան
«Հայաստանում տնտեսական քաղաքականություն մշակողներն ու իրագործողները ոչ թե  տնտեսությունը զարգացնելու, ոչ թե փոքր ու  միջին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Երևանում, Արտաշատում, Արմավիրում երեկ դիտվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան
Նոյեմբերի 25-ի ցերեկը հանրապետության մեծ մասում օդի ջերմաստիճանը նվազել է 5-13°C-ով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
14:38
Աղազարյան. Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին
«Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին»,-լրագրողների հետ զրույցում ասյօր հայտարարեց ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ամեն ջանք կգործադրենք, որ Հայաստանին մոտեցնենք ու ներգրավենք եվրոպական ընտանիք. Լեհաստանի նախագահ
«Մենք ամեն ջանք կգործադրենք, որպեսի Հայաստանին  մոտեցնենք և ներգրավվենք եվրոպական ընտանիք»,- Երևանում  Հայաստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ես երեկ զանգ եմ ստացել Մոսկվայից. Հովիկ Աղազարյան
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռևս որոշում չունի՝ դնելո՞ւ է մանդատը, թե՞ ոչ։ «Երեկ ժամը 2։45-ին, կարող եմ ցույց տալ, ես զանգ...
Աղբյուր` Panorama.am
13:54
Իմ անձնական կյանքի մեջ կլինի՞ չխառնվեք այսուհետ. Մանդատից հրաժարված Զեյնալյանը՝ լրագրողներին
«Ամեն տեղ ինտրիգ եք ման գալիս։ Այս վեց տարվա մեջ մի հատ ներկայացրե՞լ եք, որ հանձնաժողովում քննարկվեց այս կամ այն նախագիծը»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ֆինանսների նախարարի արարքներում կարող են լինել մի քանի հանցակազմեր. Արմինե Ֆանյան
«Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի արարքներում կարող է  լինել մի քանի հանցակազմերի առկայություն»,- ասուլիսում նախարարի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ի՞նչ խնդիրների մասին են ահազանգել հանքարդյունաբերության ազդակիր համայնքների կանայք
Հետազոտությունն անցկացվել է Լոռու մարզի մի քանի համայնքներում
Աղբյուր` Panorama.am
13:10
Դատախազություն. Ավշարի նախկին գյուղապետի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին
Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Լարսով ժամանակավորապես սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3)...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փաստաբաններն ուսումնասիրել են ֆինանսների նախարարի հայտարարագրերը, հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն կամ ապօրինի հարստացման
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Հրայր Թովմասյանը՝ Լ. Նանուշյանին. Նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը չկա
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային...
Աղբյուր` Panorama.am
11:55
1 զnh, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապարհին
Նոյեմբերի 25-ին  Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Լիանա Վանոյան. Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է
«Ես օրհնված մարդ եմ, ինձ բաժին ընկած կյանքից շատ շնորհակալ եմ, իմ դժվար օրերի համար շնորհակալ եմ, ու երջանիկ օրիրիս եմ շնորհակալ, իմ մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ
Փաշինանը հայտնել է նրա անունը
Աղբյուր` Panorama.am
11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}