Էրիկ Աբիդալը դեռ կարող է վերադառնալ մեծ ֆուտբոլ
Իսպանական «Բարսելոնի» պաշտպան Էրիկ Աբիդալը դեռ կարող է վերադառնալ մեծ ֆուտբոլ: Այս մասին հայտարարել է բժիշկ Խուան Կառլոս Գարսիա-Վալդեկասասը, ով վիրահատել է ֆուտբոլիստին:
32-ամյա ֆուտբոլիստն ապրիլին լյարդի փոխպատվաստման 9-ժամյա վիրահատության է ենթարկվել բարսելոնյան հիվանդանոցներից մեկում, որից հետո պլանավորվել էր, որ պաշտպանը կավարտի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:
«Արդյոք Աբիդալը կվերադառնա՞ խաղադաշտ: Դա հենց իրենից է կախված: Միայն մի քիչ պետք է սպասենք: Բայց եթե ցանկանա խաղալ, ոչ մի բան չպետք է խանգարի նրան»,- Գարսիա-Վալդեկասասի խոսքերը մեջբերել է իսպանական TV3 հեռուստաընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա