Աշխարհում 17:17 31/05/2012

Փորձագետները` ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգի ու մերձավորարևելյան զարգացումների վերաբերյալ

Մայիսի 20-21-ին Չիկագոյի գագաթաժողովի ընթացքում որոշում ընդունվեց իրականացնել եվրոպական ՀՀՊ համակարգի առաջին փուլի գործարկումը, որում առանցքային նշանակություն ունի Թուրքիայի Մալաթիա քաղաքի մոտ տեղակայված ռադիոտեղորոշիչ կայանը: Ինչպես նշում են ռազմական փորձագետները, Թուրքիայի ՀՀՊ համակարգը պարունակում է գերզարգացած բաղադրիչներ, որոնք ի վիճակի են վերահսկել ոչ միայն Իրանի, այլև ողջ Մերձավոր Արևելքի և Կովկասի տարածքները: Սա ակնհայտորեն վկայում է այն մասին, որ Թուրքիան տարածաշրջանում դառնում է լրջագույն գործոն՝ իր վրա բևեռելով ոչ միայն Իրանի, այլև Ռուսաստանի և Չինաստանի ուշադրությունը:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը կարծում է, որ ՆԱՏՕ-ի կողմից Միջերկրական ծովում հակահրթիռային համակարգի մասնակի գործարկումը, անգամ զուտ ռազմական տեսանկյունից, բավականին մեծ իրադարձություն է, որը պահանջում է խնդրի մանրամասն քննություն:

Ըստ փորձագետի`«Այդ համակարգը աշխատում է դաշինքի պետություններին, հիմնականում ամերիկյան նավատորմին պատկանող նավերի վրա տեղակայված «Իջիս» համակարգի շնորհիվ: Այդ հակահրթիռային համակարգերի հնարավորությունները բավականին մեծ են: Դրանք աշխարհում ներկայումս մարտական հերթապահության մեջ գտնվող ամենահզոր հակահրթիռային համակարգերն են, որոնք ի վիճակի են հակառակորդի օպերատիվ մարտավարական հրթիռները խոցել մինչև 500 կմ հեռահարության և 300 կմ բարձրության վրա: Նավերը կարող են լինել մի քանիսը, որոնցից յուրաքանչյուրը կարող է խոցել մինչև մեկ տասնյակ հրթիռ: Համակարգի համար որպես նախնական հայտնաբերման և զգուշացման միջոց է ծառայում Թուրքիայում տեղակայված ռադիոտեղորոշման կայանը, դրանք աշխատում են նույն դաշտում մեկտեղված: Տեխնիկական տեսանկյունից դա շատ կարևոր է: Համակարգը կարող է օգտագործվել նաև տիեզերական հայտնաբերման միջոցների և օդային տարատեսակ այլ հետախուզական միջոցների հետ: Սա ստեղծում է մեծ ինտեգրում և բարձրացնում է համակարգի հուսալիությունը»:

Փորձագետի կարծիքով`«Տեխնիկապես այս ամենը մեծապես խոցելի է դարձնում իրանական հրթիռային պոտենցիալն, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների հրթիռային միջոցները: Այս նավերը, բացի հակահրթիռային հնարավորություններից, հանդիսանում են նաև գերժամանակակից նավեր և օժտված են այլ հնարավորություններով, ինչը նշանակում է նաև Միջերկրական ծովում ռուսական նավատորմի հնարավորությունների սահմանափակում: Ներկայումս դա ավելի քան առարկայական նշանակություն ունի` հաշվի առնելով Սիրիային զենք մատակարարելու խնդիրը: Այս քայլը կարող է նաև ազդեցություն ունենալ Սիրիայում իրավիճակի փոփոխման դեպքում Արևմուտքի հնարավորությունների մեծացման վրա:

Սա, բացի ամեն ինչից, սպառազինությունների նոր մրցավազք է, որին ի պատասխան ՌԴ-ն ինչ-որ քայլեր կձեռնարկի, ինչպես խոստացել է: Այն կմեծացնի լարվածությունը տարածաշրջանում, և կմեծացնի Թուրքիայի նշանակությունը, ինչից կարող է ուղղակիորեն օգտվել նաև Ադրբեջանը: Սա համաշխարհային սպառազինման նոր միտում է, որն ուղղակիորեն ազդելու է տարածաշրջանի ընդհանուր մթնոլորտի վրա»,-եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը:

Իրանագետ Ռուդիկ Յարալյանն էլ կարծում է, թե «հակահրթիռային համակարգերի (ՀՀՊ) կատարելագործումը և դրանք Մերձավորարևելյան տարածաշրջանի նպատակահարմար վայրերում տեղակայելը հանդիսանում է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ռազմաքաղաքական և տնտեսական հաջողությունների կարևորագույն գրավականներից»:

«Ըստ այդմ՝ պատահական չէ, որ մայիսի 20-21-ին Չիկագոյում տեղի ունեցած Հյուսիսատլանտյան դաշինքի պատմության մեջ ամենամեծ գագաթնաժողովում քննարկման հիմնական թեմաներից է եղել հակահրթիռային պաշտպանությունը: Վերջինս ենթադրում է համալիր և փուլային գործողությունների շարք, որը մեծացնում է պաշտպանական համակարգի արդյունավետությունը՝ տարբեր կետերից սահմանափակելով հակառակորդի հարձակվողական հնարավորությունները»,_ հավելեց նա:

Ըստ իրանագետի` «կարելի էր կարծել, որ 2009 թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքներից դեռ չսթափված ԱՄՆ-ը և եվրոպական երկրներն իրենց մեծածավալ ներդրումները կուղղորդեն տնտեսության քայքայված ոլորտները վերականգնելուն՝ խուսափելով ռազմական ոլորտում ծախսատար ծրագրերից, այնինչ այդպես տեղի չի ունենում: Սա կարող է նշանակել, որ այդ երկրները փորձում են լուծել տնտեսական խնդիրներն իրենց ռազմական ներուժի հաշվին: Այս տրամաբանության օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ վերոհիշյալ պետությունները գիտակցում են Մեծ Մերձավոր Արևելքում որոշ երկրների հետ, մասնավորապես կարելի է նշել Չինաստանը, տնտեսական մրցակցության բարդությունները»:

«Կարելի է վստահաբար արձանագրել, որ արևմտյան գերտերությունների պաշտպանական միջոցառումներն ուղղված են իրենց ռազմաքաղաքական ճամբարից դուրս գտնվող և այդ ճամբարին անհամակիր բոլոր պետությունների, առաջին հերթին՝ Սիրիայի և Իրանի դեմ՝ որպես առաջնահերթ թիրախներ: Այդ երկրների ՀՀՊ համակարգը նպատակ է հետապնդում օղակի մեջ վերցնել Իրանը և Սիրիան՝ կաշկանդելով վերջիններիս գործողությունները: Այդ են վկայում ինչպես Միջերկրական ծովում ԱՄՆ ռազմածովային նավատորմի առկայությունը, այնպես էլ Թուրքիայում, Իրանի հետ սահմանի հարևանությամբ, ՀՀՊ համակարգ տեղակայելն, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների հետ միասնական նմանօրինակ համակարգ ստեղծելու ամերիկյան ծրագրերը»,- նշեց իրանագետը:

Արաբագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ ՆԱՏՕ-ի կողմից Միջերկրական ծովում հակահրթիռային համակարգի մասնակի գործարկումը մի կողմից լայն և բազմավեկտոր կիրառական նշանակություն ունի, մյուս կողմից հետապնդում է լուրջ աշխարհաքաղաքական նպատակներ` պայմանավորված Մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակով, ինչպես ներկայում, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարով:

«Նախ, այս և Թուրքիայում տեղակայված ռադիոտեղորոշիչ կայանի համատեղ գործունեությունը բավականաչափ արդյունավետ և ծանրակշիռ են դարձնում Դաշինքի ռազմական ներկայությունը և դերակատարությունը տարածաշրջանում: Վերոնշյալն առարկայական նշանակություն կարող է ունենալ նախ Իրանի միջուկային ծրագրի` հնարավոր ռազմական ճանապարհով լուծման պարագայում: Այս համատեքստում, վերջին շրջանում թե՛ ամերիկյան, և թե՛ իսրայելական տարբեր աստիճանի պաշտոնյաների կողմից բավականին հաճախ են սկսել հնչել հայտարարություններ, թե Իրանի միջուկային հիմնախնդրի լուծման ռազմական ծրագիրն արդեն իսկ պատրաստ է և կյանքի կկոչվի դիվանագիտական հարթակում խնդրի լուծման ձախողման դեպքում»,- ասաց նա:

Մյուս խնդիրը, ըստ Պետրոսյանի, որն առավել այսօրեական է` սիրիական ճգնաժամն է:

«Թեպետ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը բազմիցս հերքել է կազմակերպության օրակարգում ներսիրիական հակամարտությանը միջամտության ծրագրերի առկայությունը, այնուամենայնիվ, հիմք ընդունելով վերջին իրադարձությունները`պայմանավորած թուրք-սիրիական հարաբերություններում առաջացած ակնհայտ լարվածությամբ, բավականին իրատեսական են դարձնում դատողությունները խնդրին ՆԱՏՕ-ի հավանական ներգրավման վերաբերյալ: Ասվածի յուրօրինակ նախերգանքը կարելի է համարել ս.թ. ապրիլի կեսերին թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո Թուրքիայի վարչապետ Ռ.Թ. Էրդողանի հայտարարություններն այն մասին, թե Անկարան, որպես պահեստային տարբերակ, դիտարկում է Վաշինգտոնի պայմանգրի 5-րդ հոդվածին դիմելու հնարավորությունը, որը նախատեսում է Դաշինքի անդամ պետությունների հավաքական պաշտպանությունը` այս պարագայում կապված Սիրիայից եկող «սպառնալիքի» հետ:
Վերոնշյալն, իհարկե, հեռանկրային զարգացումների մասին, իսկ ներկայում համակարգի մասնակի գործարկումը և Միջերկրական ծովում Դաշինքի նավատորմի առկայությունն էականորեն կաղապարում է ինչպես ռուսական նավատորմի գործունակությունը, այնպես էլ զգալիորեն սահմանափակում է Իրանի հնարավորությունները ծովային ճանապարհով Դամասկոսին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում` միակ այլընտրանքային ուղի թողնելով Իրաքի տարածքը` որպես տարանցիկ գոտի»,- նշեց արաբագետը:

«Եվ վերջապես մերձավորարևելյան տարածաշրջնում ՆԱՏՕ-ի նմանօրինակ գործողությունները հոգեբանական լրջագույն ազդեցություն կարող են ունենալ մի կողմից Մերձավոր Արևելքի «խնդրահարույց» պետությունների վրա` մշտապես ակնարկելով միջազգային իրավակարգը վտանգելու դեպքում Արևմուտքի կողմից պատժվելու սպառնալիքի մասին, մյուս կողմից` լուրջ ազդակ է`ուղղված տարածաշրջանի մյուս արտաքին դերակատարներին, որ ժամանակն է համարժեք պատասխան տալու, բայց արդեն ոչ խոսքային մակարդակում, այլ`գործնական հարթության մեջ»,- եզրափակեց Ա.Պետրոսյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:19
Թովմասյանը՝ ԱՆ փոխնախարարին. Մեկ ասում եք՝ վյուջետային վարկ է, մեկ էլ՝ ասում եք, բյուջետային վարկ չէ
«Այս վարկը բյուջետային վարկ է»,-ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հարցերին պատասխանելիս մասնավորապես նշեց առողջապահության փոխնախարար Լենա...
Աղբյուր` Panorama.am
14:54
Տնտեսական քաղաքականություն մշակողները չեն առաջնորդվում տնտեսությունը զարգացնելու շահագրգռվածությամբ. Փաստաբան
«Հայաստանում տնտեսական քաղաքականություն մշակողներն ու իրագործողները ոչ թե  տնտեսությունը զարգացնելու, ոչ թե փոքր ու  միջին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Երևանում, Արտաշատում, Արմավիրում երեկ դիտվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան
Նոյեմբերի 25-ի ցերեկը հանրապետության մեծ մասում օդի ջերմաստիճանը նվազել է 5-13°C-ով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
14:38
Աղազարյան. Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին
«Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին»,-լրագրողների հետ զրույցում ասյօր հայտարարեց ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ամեն ջանք կգործադրենք, որ Հայաստանին մոտեցնենք ու ներգրավենք եվրոպական ընտանիք. Լեհաստանի նախագահ
«Մենք ամեն ջանք կգործադրենք, որպեսի Հայաստանին  մոտեցնենք և ներգրավվենք եվրոպական ընտանիք»,- Երևանում  Հայաստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ես երեկ զանգ եմ ստացել Մոսկվայից. Հովիկ Աղազարյան
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռևս որոշում չունի՝ դնելո՞ւ է մանդատը, թե՞ ոչ։ «Երեկ ժամը 2։45-ին, կարող եմ ցույց տալ, ես զանգ...
Աղբյուր` Panorama.am
13:54
Իմ անձնական կյանքի մեջ կլինի՞ չխառնվեք այսուհետ. Մանդատից հրաժարված Զեյնալյանը՝ լրագրողներին
«Ամեն տեղ ինտրիգ եք ման գալիս։ Այս վեց տարվա մեջ մի հատ ներկայացրե՞լ եք, որ հանձնաժողովում քննարկվեց այս կամ այն նախագիծը»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ֆինանսների նախարարի արարքներում կարող են լինել մի քանի հանցակազմեր. Արմինե Ֆանյան
«Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի արարքներում կարող է  լինել մի քանի հանցակազմերի առկայություն»,- ասուլիսում նախարարի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ի՞նչ խնդիրների մասին են ահազանգել հանքարդյունաբերության ազդակիր համայնքների կանայք
Հետազոտությունն անցկացվել է Լոռու մարզի մի քանի համայնքներում
Աղբյուր` Panorama.am
13:10
Դատախազություն. Ավշարի նախկին գյուղապետի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին
Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Լարսով ժամանակավորապես սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3)...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փաստաբաններն ուսումնասիրել են ֆինանսների նախարարի հայտարարագրերը, հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն կամ ապօրինի հարստացման
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Հրայր Թովմասյանը՝ Լ. Նանուշյանին. Նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը չկա
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային...
Աղբյուր` Panorama.am
11:55
1 զnh, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապարհին
Նոյեմբերի 25-ին  Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Լիանա Վանոյան. Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է
«Ես օրհնված մարդ եմ, ինձ բաժին ընկած կյանքից շատ շնորհակալ եմ, իմ դժվար օրերի համար շնորհակալ եմ, ու երջանիկ օրիրիս եմ շնորհակալ, իմ մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ
Փաշինանը հայտնել է նրա անունը
Աղբյուր` Panorama.am
11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}