Ֆլայբոքսը հասանելի է բոլորի համար
Այսօր Orange-ը հայտարարել է Ֆլայբոքս ծառայության և սարքավորման նորացված առաջարկի մասին, որն այսուհետ հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը մեկ դրամով` 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում:
Այսուհետ Ֆլայբոքս սարքավորման և նորացված սակագնային պլանների շնորհիվ Orange-ի բաժանորդները կունենան ավելի շատ գիգաբայթեր, ավելի շատ րոպեներ և կարճ հաղորդագրություններ: Ֆլայբոքսը թույլ է տալիս ինտերնետին միացնել միանգամից մինչև 32 համակարգիչ/պլանշետ կամ հեռախոս WiFi-ի միջոցով և ևս մեկ համակարգիչ` լարային ցանցով, ինչի շնորհիվ օգտագործողները կարողանում են ինտերնետի ծավալը կիսել միմյանց միջև:
«Ֆլայբոքսն այն բացառիկ սարքավորումներից է, որը ներառում է միանգամից երեք ծառայություն` ինտերնետ, կարճ հաղորդագրություններ և ֆիքսված հեռախոսակապ: Այն ձայնի հրաշալի որակ է ապահովում ֆիքսված հեռախոսի և գերազանց փորձառություն ինտերնետի համար: Մեր նոր առաջարկի շնորհիվ Ֆլայբոքսն այժմ մատչելի է դարձել բոլորի համար: Այն անփոխարինելի կդառնա փոքր գրասենյակների, ընտանիքների և ինչու ոչ` գյուղական համայնքներում բնակվողների համար, որոնք կարող են նույնիսկ երկու ընտանիքով կիսել ինտերնետի և րոպեների ծավալը: Ինչպես մենք ենք ասում` սա երեք երնեկ է մի տանը »,-ասել է Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Ֆլայբոքսի սակագնային պլաններին կարելի է բաժանորդագրվել` սկսած 16.000 դրամ ամսական վճարից: Սակագնային պլանները ներառում են 25-55ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ և անսահմանափակ ինտերնետ ստանդարտ 512 Կբ/վ արագությամբ: Սակագնային պլանների շրջանակներում հնարավոր է նաև ներառել 1000 րոպե Orange-ի ցանցում կամ րոպեներ դեպ այլ ցանցեր, րոպեներ միջազգային զանգերի համար կամ մեծ ծավալի կարճ հաղորդագրությունների փաթեթներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան