Օլիգարխի թիկնազորը «Կոնցերտո» տաքսի ծառայությունում «կոնցե՞րտ» է տվել
«Հայացքը» գրում է, թե իրենց տեղեկություններով` մայիսի 25-ին ինքնաձիգներով զինված 5-6 անձինք, որոնք «հայտնի օլիգարխներից մեկի թիկնազորի անդամներն են եղել, մտել են Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Կոնցերտո» տաքսի ծառայություն, դուրս հանել դիսպետչերի պարտականությունները կատարող կին աշխատողին, ջարդուփշուր արել համակարգիչները, վնասել գույքը, ծեծել այդ պահին տաքսի ծառայությունում գտնվող տղամարդկանցից ոմանց: Ծառայության տնօրենն այդ ժամանակ տեղում չի եղել, իսկ հաջորդող օրերին չի եկել աշխատանքի»: Ըստ թերթի, խոսքը «ԱԺ պատգամավոր, հայտնի մականունով օլիգարխի մասին է», սակայն չի նշվում, թե ո՛ր օլիգարխի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները