Հրանտ Մելքումյանը շարունակում է պահպանել առաջատարի դիրքը
Հրանտ Մելքումյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող օփենում 5 հնարավորից վաստակել է 4,5 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նույնպիսի արդյունք ունի գրոսմայստեր Իվան Չեպարինովը (Բուլղարիա), բայց նա հայ շախմատիստին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Վլադիմիր Հակոբյանը, Հովհաննես Գաբուզյանը, Կարեն Գրիգորյանը առաջատարներից հետ են մնում կես միավորով: Ավետիք Գրիգորյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Վահե Բաղդասարյանը վաստակել են 3,5-ական միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա