Հեղինե Բիշարյանը հրաժարվել է նախարարի պորտֆելից
«Հրապարակը» գրել է, որ կոալիցիոն նոր հուշագիր ստորագրելու նախօրյակին ՀՀԿ-ՕԵԿ բանակցությունների ընթացքում աշխատանքի և սոցհարցերի նախարարի պորտֆելն առաջարկվել է ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանին, սակայն վերջինս մերժել է` գտնելով, որ իր տեղն օրենսդիր մարմնում է: Նույն աղբյուրների փոխանցմամբ` Հեղինե Բիշարյանը մերժել է նաև ԱԺ փոխխոսնակի պաշտոնը` պատճառաբանելով կուսակցությունում իր զբաղվածությունը: ՕԵԿ երրորդ պորտֆելը որը կլինի, և ով այն կստանձնի, պարզ կդառնա այսօր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները