Ալյուրը թանկացել է
Վերջին 2 ամսվա ընթացքում բարձրորակ ալյուրի 50 կգ-անոց պարկի մեծածախ գինը բարձրացել է ավելի քան երկու հազար դրամով. Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»: Գարնան սկզբին նշված ալյուրի պարկի մեծածախ գինը եղել է 9 հազար դրամի սահմաններում` 25 դոլարին համարժեք: Ալյուրի մեծածախ գինն առաջին անգամ բարձրացել է ապրիլին` 2 դոլարով: «Ըստ գործարարների, այս թանկացումը ներկրողները որևէ կերպ չեն հիմնավորել` գինը բարձրացրել են, և վերջ: Մայիսի կեսին ալյուրի մեծածախ գինը կրկին բարձրացել է, և 1 պարկ ալյուրն սկսել է վաճառվել 11 հազար 300 դրամով: Այս վերջին թանկացումը ներկրողները պայմանավորել են դոլարի փոխարժեքի բարձրացմամբ: Հացի գները այս թանկացումներին առայժմ չեն արձագանքել, քանի որ փռերը դեռ «հին» ալյուրն են սպառում և հույս ունեն, որ գները կվերադառնան նախկին մակարդակին: Եթե առաջիկա օրերին գները չիջնեն, ապա հացթուխները ստիպված կլինեն ալյուրի թանկացմանը համարժեք` բարձրացնել նաև հացի գինը»,- գրում է թերթը: