ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը չի ճանաչում Իրանի նկատմամբ ԱՄՆ կողմից միակողմանիորեն սահմանած պատժամիջոցները
Ռուսաստանը չի ճանաչում Իրանի նկատմամբ ԱՄՆ կողմից միակողմանիորեն սահմանած պատժամիջոցները:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Ալեքսանդր Լուկաշովիչը:
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան ամբողջությամբ հետևում է ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատամամբ ընդունած բանաձևերին, սակայն Իրանի նկատմամբ միջուկային ծրագրի առնչությամբ մտահոգության պատրվակով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանած միակողմանի պատժամիջոցները Ռուսաստանը պաշտոնապես չի ճանաչում:
Հավելենք, որ Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ֆինանսների և տնտեսության նախարարի տեղակալ Ահմադ Սադեղի Գոլմաքանին, այսօր անդրադառնալով Իրանի նկատմամբ Արևմուտքի սահմանած տնտեսական պատժամիջոցներին, նշել է, որ պատժամիջոցների պայմաններում անցյալ տարի Իրանը 100-ից ավելի երկրներ շուրջ 41 միլիարդ դոլարի ապրանք է արտահանել: