Կարեն Բեքարյան. ԵԽԽՎ-ն որևէ մեկի կառույցը չէ

Մայիսի 25-ին ԵԽԽՎ լիագումար նիստում՝ Հայաստանում ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքոլսոնի ներկայացրած զեկույցի տեքստի և զեկույցի ներկայացման ժամանակ վերջինիս բանավոր ելույթի մեջ կան որոշակի հակասություններ, որոնց դիտարկումը բերում է բավականին հետաքրքրական եզրակացությունների: Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:

«Իհարկե բավականին հետաքրքիր էր զեկույցին ծանոթանալուց հետո, ծանոթանալ նաև բարոնուհու բանավոր խոսքին: Եվ անհրաժեշտ է փաստել, որ այն բոլոր հարցականները, որոնք ի հայտ էին եկել զեկույցի ուսումասիրության արդյունքում, բանավոր խոսքին ծանոթանալուց հետո ոչ միայն չգտան իրենց պատասխանը, այլ նաև ի հայտ բերեցին նոր հարցադրումներ: Հարցադրումներ, որոնք արդեն կարելի է տեղափոխել հումորային դաշտ»,- նշեց Կարեն Բեքարյանը:

ՀԿ նախագահի խոսքով, եթե զեկույցի տեքստում Հայաստանում ժողվրդավարական գործընթացի առաջընթացի մասին հստակ գնահատականներ կամ չկան, կամ քիչ են, ապա դիտորդական առաքելության ղեկավարի բանավոր խոսքում դրանք առկա են.

«Հստակ է, որ զեկույցի հեղինակները, ամեն կերպ փորձել են զերծ մնալ ինչ-որ դրական որակումներից` փորձելով հնարավորինս շատ լղոզել դրանք: Իր հերթին, բանավոր խոսքի մեջ Նիքոլսոնը երկու անգամ անդրադարձ է կատարում այս թեմային մոտավորպես հետևյալ խոսքերով՝ «Անշուշտ Հայաստանը առաջադիմություն է ցուցաբերել ժողվրդավարության ճանապարհին» առաջին դեպքում և երկրորդ անգամ հնչեցրել է ավելի ունիկալ արտահայտություն, այն է՝ «քանի որ ՀՀ-ում ժողվրդավարացման ոլորտում մեծ առաջընթաց է գրանցվել, ուստի այս խնդիրները պետք է խստորեն շեշտադրվեն և լուծվեն»: Ավագ սերնդի ներակացուցիչները կհիշեն Խորհրդային Միության ժամանակ մի այսպիսի անեկդոտ կար. աշակերտը դասը գերազանց պատասխանում է և ուսուցիչը գնահատման ժամանակ հնչեցնում է հետևյալ խոսքերը՝ «Չորս քեզ, որ ձգտում ունենաս»: Բարոնուհու այս արտահայտությունները մոտավորապես այս դաշտից էին: Սա աբսուրդ է, աբսուրդ է մի քանի տեսանկյունից»:

Անդրադառնալով բարոնուհի Էմմա Նիքոլսոնի ներկայացրած զեկույցին՝ «Եվրոպական ինտեգրացիա» հկ նախագահն ասաց. «Առաջինը, որ կցանկանայի հատուկ նշել, դա այն է, որ բարոնուհուն ոչ ոք դաստիարակչական առաքելությամբ չի օժտել: Երկրոդը՝ մենք այդ կառույցում աշակերտ չենք, որ որևէ մեկը իրեն իրավունք վերապահի հանդես գալ մեր ուսուցչի դերում: Հայաստանը սույն կառույցի լիիրավ անդամ է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Եվ վերջապես երրորդ՝ ոչ քիչ էական դիտարկումն այն է, որ բարոնուհին իր գործելաոճով դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: Սա աբսուրդ է ոչ միայն իր, այլ նաև կառույցի համար»:

Խոսելով ԵԽԽՎ դիտորդական առաքելության գործառույթների մասին՝ Կ. Բեքարյանը նշեց. «Դեռևս զեկույցի դիտարկման ժամանակ բազմաթիվ անգամ շեշտվել է այն հանգամանքը, որ անհասկանալի է ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեահաժողովի, Եվրոպական Խորհրդարանի և ԵԽԽՎ-ի՝ ընդանուր դիտորդական առաքելության մեջ ԵԽԽՎ գործառույթները: Այս մեծ թիմի մեջ ԵԽԽՎ-ի ներկայացուցիչների քանակը այնքան փոքր էր, որ անգամ անհասկանալի էր, թե ինչո՞ւ է ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը հանդես գալիս առանձին զեկույցով: Եվ եթե անգամ գնում է այդ քայլին, ինչպե՞ս է, որ ԵԽԽՎ-ին իր զեկույցում չի կրկնում ԺՀՄԻԳ-ի միջանկյալ զեկույցի գնահատականները, այլ առաջ է քաշում նոր որակումներ և էլեմնետներ, որոնք իրենց հերթին որևէ հիմքեր չունեն, այն դեպքում, երբ հավաքագրված ամբողջ տեղեկատվության մեջ իր հավաքագրած տեղետկատվության տոկոսը չնչին է»:

Վերադառնալով բարոնուհու բանավոր խոսքին՝ փորձագետը նշեց. «Ելույթի մյուս հետաքրքրական և ուշադրության արժանի հատվածը, դա այս խնդրի հետ աղերսվող մասն է: Բարոնուհի Էմմա Նիքոլսոնը ասում է մետավորապես հետևյալը՝«Իհարկե զեկույցների պատրաստման եղանակը չի կարող իդեալական լինել՝ ելնելով մարդկային ռեսուրսների սղությունից»: Ստացվում է, որ նա մի կողմից ընդունում է, որ նա չի ունեցել այնքան դիտորդ, որ կարողանա տալ համապարփակ և բալանսավորված պատկեր, ինչից հետո գանահատականի մասին որևէ խոսքը լինել չի կարող: Հենց այս տեսանկունից բխում է բարոնուհի Նիքոլսոնի արտահայտած մյուս «հանճարեղ» միտքը՝ «Մենք (նկատի ունի դիտորդական առաքելության իրականացրած վերոհիշյալ չորս կառույցներին) միասին են իրականացրել աշխատանքները և միասնական զեկույցը շատ ավելի ազդեցիկ է լինելու և այնտեղ ընդգրկուն տեղեկություն կլինի ամենի ինչի՝ այդ թվում նաև, մեր զեկույցում ներկայացած դրույթների վերաբերյալ»: Ստացվում է մի ունիկալ պատկեր: Զեկուցողը խառնեց քաղաքական ֆոնը, հերթական անգամ խալխլեց ԵԽԽՎ-ի հեղինակությունը և աննկարագրելի իրարանցում ստեղծեց իր անձի շուրջ: Ես անգամ չեն բացառում, որ այս ամեն ինքը հենց այդ նպատակով է անում: Փաստ է, որ այս ամենը որևէ կերպ ընկալելի և հասկանալի չէ»:

Ամփոփելով խոսքը՝ Կարեն Բեքարյանը նշեց. «ԵԽԽՎ-ն որևէ մեկի կառույցը չէ: Սա նաև մեր կառույցն է: Հաշվի առնելով ՀՀ լիիրավ անդամակցությանը ԵԽԽՎ-ին՝ մենք պետք է այստեղ մեզ զգանք որպես տանտեր: Սա բարիկադի ուրիշ կողմ չէ: Ժամանակն է, որպեսզի հնարավորինս լայն, խորը ընդգրկուն քննարկումների արդյունքում ի հայտ բերվեն այն հնարավոր մեխանիզմները և դրանց կիրառման հնարավորությունները, որոնք հանդես կգան որպես նման իրավիճակների կանխարգելիչ մեխանիզմ»:

Նախորդիվ` Հովհաննես Նիկողոսյան. ԵԽԽՎ-ն աստիճանաբար վերածվում է շահեր հետապնդող ակումբի (ձայնագրություն)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}