Գեներալ Սարոյանը կարծում է, որ Գ. Ծառուկյանը 2013-ին կպաշտպանի Ս. Սարգսյանի թեկնածությունը
Այսօր մեկնարկեց 5-րդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստը: Նիստից առաջ մեզ հաջողվեց ներքաղաքական հարցերի վերաբերյալ մի քանի մեկնաբանություն ստանալ ԱԺ պատգամավոր, գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանից:
-Պարոն Սարոյան ճի՞շտ են ասում, թե հայտարարել եք` «այնպիսի լավ պատգավոր եմ եղել, որ նախընտրական շրջանում ոչ մի լրագրողի հարցազրույց չեմ տվել»:
-Այո, խի Դուք դա չգիտե՞ք:
-Հիմա էլ ե՞ք որոշել այդպես «լուռ» աշխատել:
-Կորոշեմ` ոնց կաշխատեմ:
-Այս անգամ օրենսդիրում ակտիվ գործունեություն ծավալելու ե՞ք, պարոն Սարոյան:
-Իհարկե այո:
-Ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններով եք հանդես գալու:
-Գիտեմ, բայց հետո կներկայացնեմ:
-Սոցիալական ոլորտո՞ւմ եք Ձեզ տեսնում, իրավակա՞ն:
-Ամեն տեղ:
-Հովիկ Աբրահամայանը, փաստորեն, կլինի ԱԺ նախագահ: Տարբեր կարծքիներ կային, մասնավորապես խոսվում էր այն մասին, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու համար նախապայման է դրել Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելը, ինչին կտրականապես դեմ է արտահայտվել ՀՀ նախագահը:
-Դրանք սաղ մուտիլովկեք են: Էդ մարդը լավ էլ մարդ ա: Նա մեր հանրապետականի շտաբի պետն էր և նա էլ արժանի է ԱԺ նախագահի պաշտոնին:
-Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, որ ԲՀԿ-ն դարձավ ընդդիմություն:
-Էտի գնա Ծառուկյան Գագիկից հարցրա:
-Իսկ կկարողանա՞ն իրենք աշխատել որպես ընդդիմություն:
-Ի՞նչ իմանամ, ես իմ տեղը չեմ կարա պատասխան տամ, կարա՞մ «Բարգավաճի» տեղը պատասխան տամ:
-Իսկ նրանց քայլը ինչպե՞ս եք գնահատում, պարոն Սարոյան:
-Նորմալ:
-Հանրապետականի գործը դրանով կբարդանա՞, թե՞ ճիշտ հակառակը:
-Չի թվում, որ կբարդանա: Մեր թիմը էնքան ուժեղ ա, որ…
-Իսկ ճի՞շտ էր ընդդիմությունը դառնալ, Հանրապետականին այդքան քննադատելուց հետո:
-Ծառուկյան Գագիկից հարցրա: Ծառուկյան Գագիկից, որ հարցնես ինքը կպատասխանի:
-ԲՀԿ ներսում ընկերներ ունե՞ք:
-Իհարկե, շատ:
-Պարոն Սարոյան ճի՞շտ է, որ քավոր-սանիկ ե՞ք պարոն Ծառուկյանի հետ:
-Այո: Վատ բա՞ն ես տեսնում դու դրա մեջ:
-Իսկ ձեր հարբերություններին դա չի՞ խանգարում քաղաքականությունը`այն էլ այս փուլում, օրինակ Վարդան Բոստանջյանն ու Վիկտոր Դալլաքյանը խնդիրներ ունեցան քաղաքական հայացքների պատճառով:
-Ես տենց բաներ չունեմ:
Լինի ընդդիմադիր, իշխանություն, ընկերությունը պահպանում ենք: Իհարկե, մեր գաղափարախոսությունն ու ընկերությունը տարբեր բաներ են: Ախպերս էլ կարա ուրիշ գաղափարախոսություն ունենա:
-Իսկ որպես նրա ընտանիքի քավոր` քավորություն ըստ պատշաճի անո՞ւմ եք :
-Իհարկե:
-Օրինակ վերջին անգամ Ձեր հանդիպումը ե՞րբ է եղել, ինչ առիթի եք մասնակցել:
-Իրա թոռնիկի ծնունդին` վերջերս:
-Արդյո՞ք պարոն Ծառուկյանը կսատարի 2013թ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին, ի՞նչ եք կարծում:
-Ինձ թվում ա` այո:
-Այսինքն՝ իրականում բանակցություններն ընդամենը հետաձգվեցին 8 ամսո՞վ, այս ամենը դրա՞ համար էր:
-Ինչ կարամ ասեմ ես: Ես իմ կարծիքն եմ ասում: Ծառուկյան Գագիկից հարցրեք, կմիանա թե չի միանա: