Քըլըչդարօղլու. Թուրքիան իրականացնում է ուրիշների որոշումները
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ քննադատել է Անկարայի վարած քաղաքականությունը մասնավորապես Սիրիայի հարցում:
«CnnTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ` Քըլըչդարօղլուն նշել է, որ Թուրքիան գործիք է դարձել Արևմուտքի մեծ խաղացողների ձեռքին մերձավորարևելյան քաղաքականությունում:
«Մինչև հիմա Թուրքիան ինքն էր ազատորեն արտահայտում իր կամքը մերձավորարևելյան քաղաքականությունում: Բայց հիմա արդեն տարածաշրջանի քաղաքականությունը որոշում են ուրիշները, իսկ Թուրքիան իրականացնում է այդ ուրիշների որոշումները: Այս իրավիճակը Թուրքիային դարձրել է արտաքին քաղաքականության մեջ կապալառու, որը ճիշտ չէ»,- ասել է ընդդիմադիր կուսակցապետը: