ՀՀԿ խմբակցությունում երկու բևեռ է ձևավորվում
«Երկիր»-ի տեղեկություններով՝ «ՀՀԿ պատգամավորներից մի քանիսի ինքնաբացարկի հետևանքով ՀՀԿ խմբակցությունում տեղ կգտնի նաև Հովհաննես Սահակյանը, ով էլ հենց ՀՀԿ խմբակցության քարտուղար կդառնա:
Թերթը նաև գրում է, որ ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունում խմորումները շարունակվում են: «Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՀՀԿ խմբակցությունում երկու բևեռ է ձևավորվում: Մի բևեռը «բուն ՀՀԿ-ականներն» են, մյուսը` «ներգրավվածները»:
Այսինքն` այն պատգամավորները, որոնք այլ ուժերի ներկայացուցիչներ են, բայց խորհրդարան են անցել ՀՀԿ համամասնական ցուցակով: ՀՀԿ-ականները բարիդրացիաբար չեն տրամադրված նրանց հանդեպ, և չեն ընդունում այդպիսի քաղաքական գործիչների առկայությունն իրենց ցուցակում: Երեկ` ԿԸՀ-ում, 5-րդ գումարման Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին մանդատների հանձնման պաշտոնական արարողության ժամանակ նույնիսկ անզեն աչքով երևում էր, որ ՀՀԿ անդամ պատգամավորների և այդ մարդկանց միջև ընդհանուր շփումը սառն էր»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները