«ՉԻ». Վարչապետը բարեխոսել է մի քանի հոգու համար
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ թեև խոսակցություններ կան, որ հնարավոր է` ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը դուրս գա ԲՀԿ-ից և շարունակի մնալ որպես ՀՀ առողջապահության նախարար, սակայն, «ՉԻ» տեղեկություններով, Քուշկյանը որոշել է հաստատապես հանձնել նախարարի պորտֆելը:
«ՉԻ» տեղեկություններով, չի բացառվում, որ ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը զբաղեցնի կամ ՀՀ սոցապ, կամ էլ ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնը: «Նրա համար ակտիվ լոբբիստական աշխատանք է իրականացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ասում են, որ նա է բարեխոսել Սերժ Սարգսյանին` Նիկոյանին գործադիր տանելու համար:
Ի դեպ` Սարգսյանը Սերժ Սարգսյանին բարեխոսել է, որպեսզի իր պաշտոնավարումը շարունակի ՀՀ բնապահպանության ՀՀԿ-ական նախարար Արամ Հարությունյանը: Շրջանառվող խոսակցությունների համաձայն` Հարությունյանն իր նեղ շրջապատում հայտարարել է, թե ինքը մնալու է նախարար, որովհետև վարչապետը հարցերը լուծել է»,- գրում է թերթը` ավելացնելով, որ ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը ևս չի շարունակի նախարարի իր կարիերան. «Եթե այս ոլորտը նորից տրվի ՕԵԿ-ին, չի բացառվում, որ ՕԵԿ քվոտայով նախարար դառնա Սամվել Թադևոսյանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները