Էրդողանի կուսակցությունը նմանեցրել են Թալիբան շարժման հետ
«CnnTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ` Թուրքիայի քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» (ԽԺԿ-BDP) կուսակցությունից բավական կոշտ արձագանք է հնչել թուրքական իշխանությունների հասցեին:
Ի պատասխան այն բանի, որ «ԽԺԿ»-ի կուսակիցներ մեղադրվում են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ, «ԽԺԿ»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Հասիփ Քափլանն ասել է.
«Եթե մենք ահաբեկիչներ ենք, ուրեմն «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության անդամները թալիբաններն են»:
Նշենք, որ 2002-ից Թուրքիայում իշխանության եկած «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան