Փորձագետ. Սահմանագծում իրականացվող մոնիտորինգն անարդյունավետ է
«Հաշվի առնելով երկրում նկատվող ակտիվ քաղաքական զարգացումները` Ադրբեջանը հերթական անգամ սադրիչ քայլերի է գնում»,- մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում ադրբեջանցի զինծառայողի կողմից արձակված գնդակից խաղաղ բնակչի վիրավորման փաստը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը:
Նրա խոսքերով, դրանից զատ, Ադրբեջանում մեկ այլ կարևոր խնդիր էլ կա. բանակում անկառավարելի վիճակ է և շատ հաճախ կորպուսների ու զորամասերի հրամանատարներին չի հետաքրքրում, թե իրենց գործողությունների վերաբերյալ ինչ մոտեցումներ կամ պայմանավորվածություններ ունեն իշխանությունները:
Հարցին, թե՝ սահմանագծում բավականին հաճախ մոնիտորինգ է իրականացվում, ինչպես է պատահում, որ այդ պարագայում ևս նման միջադեպեր են գրանցվում, վերջինս ասաց. «Գիտեք, եթե շարունակ մարդկային զոհեր են գրանցվում, ապա նշյալ մոնիտորինգը անարդյունավետ է, պետք է դրա անցկացման մեխանիզմները փոխվեն, նոր մոտեցումներ մտցվեն: Պետք է կողմերի հետ ավելի շատ աշխատեն, այլապես նման միջադեպերն շարունակվելու են»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում