Կառավարության կազմում հնարավոր են անսպասելի նշանակումներ
«Հայկական ժամանակը» գրում է, որ կառավարության կազմի հետ կապված հարցերը դեռ վերջնական լուծում չեն ստացել, և հնարավոր է` անսպասելի որոշումներ կայացվեն:
«Եթե նախօրեին իշխանական կուլիսներում որպես Գեղարքունիքի մարզպետի թեկնածու քննարկվում էր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի անունը, երեկ արդեն շատերը վստահաբար պնդում էին, որ այս մարզի մարզպետ է նշանակվելու ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը: Առողջապահության նախարարի պաշտոնի համար քննարկվում է երկու թեկնածություն` բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանի և ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանի»,- գրում է թերթը:
Երբ թղթակիցը փորձել է Բաբլոյանից ճշտել իր նշանակման հետ կապված հարցը, նա պատասխանել է, որ նախօրեին է Ֆրանսիայից եկել և դեռ ոչինչ չգիտի: Ըստ թերթի, գործադիրում պաշտոն է ստանալու նաև ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը: Նոր կառավարության կազմը, թերևս, որոշվի եկող շաբաթ կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները