Իտալիան պատրաստ է հրաժարվել «Եվրո-2012»-ին մասնակցությունից
Այսօր Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է հրաժարվել «Եվրո-2012»-ին մասնակցությունից: Պատճառը պարզ է. պայմանավորված խաղերի հետ կապված սկանդալն իր հետքն է թողել հավաքականի նախապատրաստական աշխատանքների վրա:
«Եթե մեզ ասեն, որ իտալական ֆուտբոլի հետաքրքրությունների մեջ է մտնում Եվրոպայի առաջնությունից հրաժարվելը, ապա դա մեզ համար խնդիր չի լինի: Դա խնդիր չի լինի անձամբ ինձ համար ևս: Կան բաներ, որոնց կարևորությունն ավելի մեծ է: Ես շատ կուզեի հիմա խոսել ֆուտբոլի մասին, սակայն ստեղծված իրավիճակը մեզ ստիպում է այլ կերպ վարվել: Շարունակում ենք պահպանել այն դիրքը, որ պայմանավորված խաղերին մասնակից ֆուտբոլիստներ չեն լինելու ազգային հավաքականի կազմում»,- ասել է Պրանդելլին:
Մասնագետը խոսել է նաև դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի մասին, ում անունը ևս շոշափվում է` կապված պայմանավորված խաղերի հետ:
«Բուֆոնն ուժեղ տղա է և վառ անհատականություն, բայց, չնայած այս ամենին, կատարվող իրադարձությունները կարող են ճնշել նույնիսկ այնպիսի մարդու, ինչպիսին նա է»,- ավելացրել է Պրանդելլին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա