Ռուբեն Հայրապետյանին նորից չենք տեսնի ԱԺ-ում
«Ժողովուրդը» գրել է, որ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ խորհրդարանի առաջին նիստին մասնակցեց ընդամենը մի քանի րոպեով։ «Հենց Սերժ Սարգսյանը ելույթն ավարտեց ու ոտքը քաշեց դահլիճից, Հայրապետյանն անմիջապես լքեց ԱԺ շենքը։
Հիշեցնենք, որ 4-րդ գումարման խորհրդարանի ամենաշատ բացակայած պատգամավորներից մեկը հենց Ռուբեն Հայրապետյանն է, որն ԱԺ նիստերից բացակայում էր Հովիկ Աբրահամյանի պատճառով։ Բանն այն է, որ Հայրապետյանն ու Աբրահամյանը միմյանց հետ, մեղմ ասած, վատ հարաբերություններ ունեն, և ՀՖՖ նախագահն իր պատվից ցածր է համարում Աբրահամյանի ենթակայության տակ «աշխատելը»։ Հայրապետյանը սկսեց խորհրդարան գալ այն օրերին, երբ ԱԺ նախագահ դարձավ Սամվել Նիկոյանը։ Ենթադրվում է, որ հինգերորդ գումարման խորհրդարանում ևս Հայրապետյանին չենք տեսնի, քանի որ կրկին ԱԺ նախագահ է դարձել Հովիկ Արգամիչը»,- նշում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները