Դ. Տոնոյանը Մըրֆիի ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների վրա
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը նախօրեին ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պատրիկ Մըրֆիի գլխավորած պատվիրակությանը:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում դեսպան Մըրֆիի խնդրանքով ներկայացվել են վստահության ամրապնդմանն ուղված ջանքերի գործադրման, այդ թվում՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակման և դիպուկահար կրակի դադարեցման վերաբերյալ պաշտպանական գերատեսչության մոտեցումները:
Դավիթ Տոնոյանը հյուրի ուշադրությունը հրավիրել է շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների վրա` շեշտելով, որ հայկական բանակը` իր իրավասության շրջանակում, իրականացնում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ՀՀ ստանձնած հանձնառությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում