Orange-ը երկարացնում է միջազգային զանգերի առաջարկը մինչև ամառվա վերջ
Այսօր Orange-ը հայտարարում է, որ երկարացնում է հատուկ առաջարկը, որի շրջանակներում ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները յուրաքանչյուր շաբաթ ունեն բացառիկ հնարավորություն ստանալու ուղեգիր դեպի այն երկիր, որտեղից հեռախոսազանգ են ստացել:
Ամեն շաբաթ` մինչև օգոստոսի 26-ը Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է շաբաթվա առնվազն 1 րոպե տևողությամբ առաջին 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Հաջողակ բաժանորդները կկարողանան իրականացնել իրենց ճամփորդությունն մինչև տարեվերջ` իրենց նախընտրած ժամանակահատվածում:
«Առաջարկը, որ մենք ներկայացրեցինք մի քանի շաբաթ առաջ, շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց մեր բաժանորդների շրջանում: Այդ պատճառով էլ ցանկանում ենք երկարացնել փոքրիկ հրաշքների այս հնարավորությունը: Արդեն բազմաթիվ բաժանորդներ են ստացել հնարավորություն` մեկնելու իրենց հարազատներին հյուր, իսկ ամառային շրջանը թերևս լավագույնն է ճամփորդելու համար: Խորհուրդ ենք տալիս մեր բոլոր բաժանորդներին խրախուսել արտերկրում ապրող իրենց ազգականներին ու մտերիմներին ավելի հաճախ զանգահարել իրենց Orange համարին », -ասում է Orange Արմենիայի գլխավոր տնօրեն տնօրեն Բրունո Դյութուան:
Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ առաջին յոթ շաբաթների ընթացքում գրանցված 50,000-րդական բաժանորդներից վեցը զանգ էին ստացել Ռուսաստանի տարբեր քաղաքներից, իսկ մեկը` Ամերիկայի Միացյալ Նահանգներից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին