Պատո. «Չեմ ցանկանում վերադառնալ Բրազիլիա»
«Միլանի» հարձակվող Ալեշանդրե Պատոն, ով ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհանվի վաճառքի, բրազիլական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ չի պատրաստվում վերադառնալ հայրենիք և մարզական կարիերան ցանկանում է շարունակել Եվրոպայում:
«Ես ուզում եմ անել հնարավոր ամեն բան, որպեսզի ցուցադրեմ իմ առավելագույն հնարավորությունները Եվրոպայում: Բրազիլացի բազմաթիվ ֆուտբոլիստներ 10-12 մրցաշրջան են անցկացնում Եվրոպայում, որից հետո կրկին վերադառնում են հայրենիք: Երբ ես անցկացնեմ Եվրոպայում իմ 10-րդ մրցաշրջանը, կդառնամ 27 տարեկան: Կարծում եմ` վաղ է վերադառնալու համար: Հիմա ոչինչ չեմ կարող ասել իմ ապագայի մասին, սակայն չեմ ցանկանում վերադառնալ Բրազիլիա:
Շնորհակալ եմ բոլոր այն ակումբներից, ովքեր հետաքրքրվում են ինձանով»,- ասել է Պատոն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա