Ճանապարհային ոստիկանության ծառայության գնդապետ է ձերբակալվել
Այսօր ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Կյուրեղյանը:
ԱԱԾ Մամուլի կենտրոնի հաղորդմամբ, վերջինս` առանց համապատասխան քննություններին մասնակցելու, վարորդական իրավունքի վկայական հատկացնելու դիմաց օրենքով սահմանված վճարումներից բացի, քաղաքացուց պահանջել և ստացել է 150 հազար դրամ գումար:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան