ՍԹԱՐ-ի հաճախորդ Անաիտ Գրիգորյանը սուպեր-մրցանակի` HITACHI ֆիրմայի սառնարանի խաղարկության հաղթող
Երեկ Հրազդան քաղաքի ՍԹԱՐMaxi սուպերմարկետում կայացել է սուպեր-մրցանակի` ճապոնական HITACHI ֆիրմայի սառնարանի խաղարկությունը, որի հաղթող է ճանաչվել Անահիտ Գրիգորյանը: «Այս ամենն այնքան անսպասելի էր, անկեղծ ասած չէի կարող պատկերացնել, որ ես կհաղթեմ: Փաստորեն արդարություն կա»,- նշել է խաղարկության հաղթող` Անահիտ Գրիգորյանը:
«Սթար» սուպերմարկետների ցանցի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ խաղարկությունը տեղի է ունեցել ակցիայի շրջանակում, որը ՍԹԱՐ-ը սկսել էր իրականացնել մայիսի 1-ից- 30-ը: Համաձայն ակցիայի կանոնների ցանցի հաճախորդները, կատարելով 5000 և ավել դրամի միանվագ գնումներ սուպերմարկետում կամ ՍԹԱՐ Maxi-ում գործող ցանկացած այլ առևտրի կետում բացի մեծ զեղչերից, ստանում էին նաև հնարավորություն մասնակցելու սուպեր-մրցանակի` ճապոնական HITACHI ֆիրմայի սառնարանի խաղարկությանը:
Ծրագրի շրջանակում քաղաքի բնակիչները հնարավորություն են ունեցել ներկա գտնվելու հետաքրքիր շոու-ծրագրին` պարային և երաժշտական կատարումներով, իսկ սուպերմարկետի հաճախորդներին մուցվել հաճելի նվերներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու