Կադրային նշանակումներ` ըստ «Երկիր»-ի
Թերթի աղբյուրները հայտնում են, որ ՀՀԿ-ն ՕԵԿ-ից վերցնելու է կապի և տրանսպորտի նախարարությունը, փոխարենը տալու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պորտֆելը: «Երկիր»-ի տեղեկություններով` ՕԵԿ-ի քվոտայով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվելու Խաչիկ Հարությունյանը:
Թեև մամուլը շատ էր գրում, որ Սամվել Նիկոյանին նշանակելու են բնապահպանության նախարար, բայց, ըստ թերթի աղբյուրների, նրան են վստահելու քաղաքաշինության նախարարությունը, որը ԲՀԿ-ի քվոտան էր: ԲՀԿ-ին նախկինում պատկանող առողջապահության նախարարությունը կտրվի բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանին, իսկ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը` ծանրամարտի չեմպիոն Յուրի Վարդանյանին:
Թերթի աղբյուրների հավաստիացմամբ` խորհրդարանում չի մնա նաև Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը. թեև խոսվում էր, որ նա է լինելու տրանսպորտի և կապի նախարարը, բայց, թերթի վերջին տեղեկություններով, նշանակվելու է տարածքային կառավարման նախարար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները