«Ազատ հայրենիքը» կպաշտպանի Բակո Սահակյանի թեկնածությունը
Երեկ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ-ում ամենամեծ խմբակցություն ունեցող «Ազատ Հայրենիք» կուսակցության 4-րդ համագումարը, որի ժամանակ որոշում է ընդունվել հուլիսի 19-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում աջակցել գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: Համագումարի մանրամասների ու այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ԼՂՀ ԱԺ փոխնախագահ, «Ազատ Հայրենիք» կուսակցության գրասենյակի տնօրեն Արթուր Թովմասյանի հետ:
-Պարոն Թովմասյան, կամփոփե՞ք նախօրեին կայացած համագումարն ու դրա արդյունքները:
-Շուրջ երկու տարի է անցել «Ազատ հայրենիք» կուսակցության 3-րդ համագումարի ժամանակներից, և հասունացել է մեր անցած ուղին հանրագումարի բերելու, վերլուծելու պահը, և ըստ այդմ՝ ծրագրելու մեր հետագա անելիքները:
Արդի աշխարաքաղաքական զարգացումները Ղարաբաղյան խնդրի կարգավորման ձգձգումներով, ներքին կյանքում ընթացող տեղաշարժերը մեզ կանգնեցրել են նոր մարտահրավերների առջև, որոնք հրատապ և համապարփակ լուծում են պահանջում Հանրապետության ողջ հասարակական-քաղաքական էլիտայի մասնակցությամբ:
Մի շարք հարցադրումների պատասխանը հաշվետու ժամանակաշրջանում տրվեց «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արա Հարությունյանը: Մենք ասում ենք՝ եկեք միասին կառուցենք հզոր երկիր և ազատ, անկախ հայրենիք, քանի որ վստահ ենք, որ կարող ենք դա անել: Մենք նպատակ ունենք այս ընտրություններին նոր լուծումներ տալու, համերաշխության, արդարության և հավասարության մթնոլորտում, այդ նպատակին հասնելը մեր պատվի հարցն է:
Ինչո՞ւ ստեղծվեց «Ազատ հարենիք» կուսակցությունը: Այդ կուսակցության անվանումը հուշում է կուսակցության ստեղծման նպատակը: Արցախն արդեն իսկ անկախ պետություն է, որտեղ ձևավորված են քաղաքական և տնտեսական ինտիտուտները, հաղթահարված պատերազմի փորձությունը, իսկ երկիրն արդեն տնտեսական աճ է արձանագրում:
Եթե արտաքին աշխարհի համար մեր երկիրը պարզապես տարածաշրջան կամ ուղղակի տարածքներ են, ապա մեզ համար դա հայրենիք է: Մենք պետք է լինենք ուժեղ, որպեսզի ապրենք ազատ: «Ազատ Հայրենք» կուսակցությունը քաղաքական ուժ է, որի գործունեությունը խարսխվում է իրատեսության և ողջամտության մեջ: Մենք մերժում ենք ծայրահեղականությունը: Մեր կուսակցությունը ենթադրում է մարդու և քաղաքացու հիմնարար իրավուքների ու ազատությունների պաշտպանություն, տնտեսական գործունեության ազատական սկզբունքների հիմնավորում, հասարակության ժողովրդավարություն:
-Պարոն Թովմասյան, կմանրամասնեք կուսակցության համագումարում տեղ գտած իրադարձությունները:
-Կուսակցության համագումարում միաձայն կոսակցության նախագահ ընտրվեց երկրի վարչապետ Արա Հարությունյանը: Ընտրեցինք նաև 55 հոգուց բաղկացած կենտրոնական խորհուրդ: Նախորդ կենտրոնական խորհուրդի վերջին նիստում քննարկվել է 2012 թ. հուլիսի 19 ԼՂՀ տեղի ունենալիք հերթական նախագահական ընտրությունները և միաձայն որոշում է ընդունվել պաշտպանել է ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը, որը մենք ներկայացրել ենք համագումարի հաստատմանը:
Մենք գտնում ենք, որ Բակո Սահակյանը պատկանում է այն մարդկանց թվին, ովքեր արժևորում են ասված յուրաքանչյուր բառը և առավելագույնս հավասարակշված են:
Տվյալ պարագայում նման տրամաչափի գործչի որոշումը ներքաղաքական դաշտը համախմբելու գործնական և դասական քայլ է: Նրանում բոլոր քաղաքական ուժերի համար լիարժեք գործելու հնարավորություն ապահովելու լուրջ երաշխիք: Մեր կուսակցությունը նաև կարևորում է, որ ընտրությունները, որին մասնակցելու են բազմաթիվ միջազգային դիտորդներ, նաև արձանագրեն, որ ընտրությունները տեղի են ունեցել ԼՂՀ ընտրական օրենսգրքի և ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան:
Այդ մասով ևս, դա կլինի մեր ամբողջ ժողովրդի հաղթանակը: Վերջին տարիների փորձը ցույց են տվել, որ և՛ տեղական ինքնակառավարման, և՛ խորհրդարանական, և թեև նախագահական ընտրություններ, նախկինի համեմատ մեկ քայլ առաջ էին, և համոզված ենք, որ այդպես էլ կլինի նաև հուլիսի 19-ին: Շուտով մեր ժողովուրդի դատին կներկայացվի Բակո Սահակյանի նախընտրական ծրագիրը, որը մենք գտնում ենք, որ Արցախի ժողովրդի շահերը արտահայտող փաստաթուղթ է: Համագումարը միաձայն իր դիրքորոշումը արտահայտեց նախագահական ընտրությունների վերաբերյալ: «Ազատ Հայրենք» կուսակցությունը հուլիսի 19-ին միաձայն սատարելու է Բակո Սահակյանի թեկնածությունը: