«Արդեբիլի ձայն» շաբաթաթերթն Իլհամ Ալիևին գլխատողին 10 միլիոն թուման պարգևավճար է սահմանել
«Արդեբիլի ձայն» շաբաթաթերթն Իլհամ Ալիևին գլխատողին 10 միլիոն թուման պարգևավճար է սահմանել:
Այդ մասին հաղորդում է պարսկալեզու «Գյունազ.թիվի» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ իրանական պարբերականի մեկնաբանը, քննադատելով Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականությունը, նշել է, որ Իլհամ Ալիևը մի մուսուլմանական երկրի նախագահ է, որտեղ պայքար է մղվում իսլամական արժեքների դեմ և ազատորեն խրախուսվում է համասեռականությունը:
«Այն անձը, ով կգլխատի անիծյալ Իլհամ Ալիևին, «Արդեբիլի ձայն» շաբաթաթերթի կողմից կարժանանա 10 միլիոն թուման (շուրջ 8000 ԱՄՆ դոլար) պարգևավճարի»,-նշված է հաղորդագրության մեջ:
Նախորդող տեղեկատվություն՝ Թավրիզում «Ի ՞նչ է կատարվում Ադրբեջանում» խորագիրը կրող ծաղրանկարների ցուցահանդես է բացվել (լուսանկարներ)