Քառօրյա տոնակատարություններ Մեծ Բրիտանիայում. Ժողովուրդը տոնում է թագուհու կառավարման ադամանդե հոբելյանը
Մեծ Բրիտանիայում այսօր սկսվում են քառօրյա տոնակատարությունները Եղիսաբեթ 2-րդ թագուհու կառավարման 60-ամյակի առիթով:
Նա թագուհի է կարգվել 1952 թվականի փետրվարին, բայց տոնակատարություններն անցկացվում են հունիսին, քանի որ Մեծ Բրիտանիայում հիշարժան ամսաթվերը` կապված միապետության հետ, նշվում է տաք եղանակին, որպեսզի եղանակային ոչ բարենպաստ պայմանները չազդեն ներկաների տոնական տրամադրության վրա: Երկրում չորս օր գունագեղ տոնակատարություններ են անցկացվելու: Լոնդոնի և այլ քաղաքաների փողոցները զարդարված են ազգային դրոշներով:
Վերջերս անցկացված սոցհարման արդյունքներով, միապետության ինստիտոտը առավելագույն ժողովրդականություն է վայելում վերջին տասնամյակի ընթացքում: Հարցվածների 80 տոկոսը ցանկություն են հայտնել, որ երկրի ղեկավարը մնա Եղիսաբեթ 2-րդն ու նրա ժառանգները: 90-ական թվակաների սկզբին Բրիտանիայում միապետության ժողովրդականությունը նվազել էր թագուհու երեխաների ընտանեկան խնդիրների պատճառով: Բայց վերջին տարիներին Վինձորների դինաստիայի հեղինակությունը վերականգնվել է առաջին հերթին ի շնորհիվ Եղիսաբեթ 2-րդի:
Ըստ բրիտանական ԶԼՄ-ների, թագուհին 86 տարեկան է, բայց նա լի է էներգիայով, գեղեցիկ տեսք ունի և նախկինի պես կատարում է իր պետական պարտականությունները: Ամենուր նրան ուղեկցում է ամուսինը` Էդինբուրգյան հերցոգ արքայազն Ֆիլիպը, ով արդեն 90 տարեկան է:
Եղիսաբեթ 2-րդը Բրիտանիայի միապետության պատմության ընթացքում երկրորդն է, ով նշում է իր կառավարման 60-ամյակը: Մինչև այդ ադամանդե հոբելյանը նշել էր Վիկտորիա թագուհին` 1837-1901 թթ.:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, 6 միլիոն բրիտանացիները մտադիր են առաջիկա չորս օրերի ընթացքում նշեն հոբելյանը` քաղաքի փողոցներում կազմակերպելով խնջույքներ և երեկույթներ: Որպեսզի ժողովուրդը կարողա լիարժեքորեն տոնել, հունիսի 4-5-ը հայտարաված է հանգստյան օրեր:
Վաղը Թեմզա գետի վրա անցկացվելու է երթ` 1000 նավակների մասնակցությամբ, երկուշաբթի` մեծ համերգ, որին մասնակցելու է Փոլ Մաքարթին, Էլթոն Ջոնը, Սթիվի Ուանեդերը և փոփ-երաժշտության այլ աստղեր: Հունիսի 5-ին արդեն Սուրբ Պողոսի տաճարում մատուցվելու է պատարագ, թագուհին կհայտնվի ժողովրդի առջև Բուքինգեմյան պալատի պատժգամբից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին