Բուֆոնը երկրպագուներին կոչ է արել աջակցել Իտալիայի հավաքականին
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ընկերական խաղում ռուսներից 0:3 հաշվով կրած պարտությունից հետո երկրպագուներին կոչ է արել թևաթափ չլինել և հավատալ թիմին:
«Ոչ լուրջ վնասվածք ստացա: Անհաջող դուրս եկա տեղից և ուժեղ հարվածեցի ուսով, բայց ամեն ինչ պետք է որ լավ լինի: Պարզապես որոշեցինք ռիսկի չդիմել, ուստի ընդմիջումից հետո խաղադաշտ մտավ Դե Սանկտիսը,- Բուֆոնի խոսքերը մեջբերել է «La Gazetta dello Sport»-ը:- Ինչ վերաբերում է կոռուպցիոն սկանդալին, ապա պետք է ասեմ, որ շաբաթը չափազանց ծանր ստացվեց… Կարող եմ ուղղակիորեն հայտարարել. ես ոչ մի կանոն չեմ խախտել: Այո, գումարներ եմ փոխանցել իմ ընկերներին, բայց դա արգելված չէ: Եվ իմ անձնական ծախսերը ոչ ոքի չպետք է հետաքրքրեն: Ոչ մեկի չեմ սպանել, ոչ մեկի վատ բան չեմ արել: Շատ տխուր է ու ամոթալի, երբ սկսում են խաղալ մարդկային զգացումների հետ: Հույս ունեմ` մամուլը բարեխղճորեն կաշխատի և կդադարի ոչ հավաստի տեղեկատվություն հրապարակել: Ինչ-որ մեկը, իհարկե, խախտում է օրենքը, բայց նման մարդիկ քիչ են: Իսկ այժմ մեր թիմին աջակցություն է պետք»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա