Ռ. Վարդանյանը Արցախում ներդրումներ կանի կրթության և բանկային ոլորտում
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ Արցախի Հանրապետությունում է գտնվում ռուսաստանաբնակ խոշոր գործարար Ռուբեն Վարդանյանը, իսկ ընդամենը երկու օր առաջ նրան ընդունել էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, որի հետ, ըստ պաշտոնական տեղեկատվության, տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր է քննարկել: «Սակայն այդ հանդիպումից հետո քաղաքական որոշ շրջանակներում համառորեն լուրեր են շրջանառվում, որ գործարար, «Տրոյկա Դիալոգ» ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանի այցը պայմանավորված է եղել շատ կոնկրետ նպատակներով: Նախ` նա իր պատրաստակամությունն է հայտնել Բակո Սահակյանին գալիք նախագահական ընտրություններում աջակցելու համար, այնուհետև նշել, որ ԼՂՀ-ում առանձին էլիտար թաղամաս և էլիտար շենք կառուցելու լուրջ մտադրություն ունի»:
Պարզելու համար, թե ինչ կերպ է պատրաստվում «Տրոյկա Դիալոգ»-ի տերը աջակցել Բակո Սահակյանին, և ե՞րբ է նախատեսվում էլիտար թաղամասի կառուցումը Արցախում, թերթը դիմել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին, ով էլ փոխանցել է հետևյալը. «Ուզում եմ մի բան լավ իմանաք, որ Արցախում ուրիշ մթնոլորտ է, և այստեղ Բակո Սահակյանին կարող է սատարել միայն արցախցին: Իսկ ինչ վերաբերում է Արցախում կատարվող ներդրումներին և այդ հանդիպմանը, ապա, այո, իրականում տարբեր ծրագրերի շուրջ խոսակցություններ եղել են, և ըստ իս, Վարդանյանը ներդրումներ կանի մասնավորապես կրթության և բանկային ոլորտում, իսկ շենք կառուցելը նրա համար շատ փոքր մասշտաբ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները